ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ – ՊԿՊ-ՆԵՐԻ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ ԱՃՈՒՐԴ` 13 ՇԱԲԱԹ ՄԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏՈՎ
Հոկտեմբերի 28-ին տեղի է ունեցել 13 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT13271117 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 1 մլրդ դրամ է, իսկ պահանջարկը` 2 մլրդ 973 մլն 059 հազ. դրամ, որից մրցակցային` 2 մլրդ 973 մլն 059 հազ.դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 1 մլրդ դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 978 037 904 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 8.8834 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 8.8834 տոկոս:
Աճուրդին մասնակցել 8 դիլեր: