ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ – ՏԵՂՒ Է ՈՒՆԵՑԵԼ 1 ՄԼՐԴ ԴՐԱՄ ԾԱՎԱԼՈՎ ՊԿՊ-ՆԵՐԻ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ ԱՃՈՒՐԴ
Դեկտեմբերի 28-ին տեղի է ունեցել 8 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT08222117 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 1 մլրդ դրամ է, իսկ պահանջարկը` 1 մլրդ 985 մլն 871 հազար դրամ, որից մրցակցային` 1 մլրդ 797 մլն 871 հազար դրամ, իսկ ոչ մրցակցային` 188 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 1 մլրդ դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 988 322 541 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 7.5956 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 7.7500 տոկոս:
Աճուրդին մասնակցել են 7 դիլեր և գանձապետական պահառուն: