Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00+0.00 EUR SELL - 403.50+0.50
OIL:  BRENT - 91.70-5.02 WTI - 85.91-4.15
COMEX:  GOLD - 4105.00+0.96 SILVER - 52.56+1.37
COMEX:  PLATINUM - 1577.60+2.02
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 157.96-0.19 EUR/GBP - 1.1221+0.55
FOREX:  EUR/USD - 1.1221+0.55 GBP/USD - 1.3445+0.46
STOCKS RUS:  RTSI - 939.40-1.10
STOCKS US: DOW JONES - 52389.75+2.15 NASDAQ - 25253.14+2.74
STOCKS US: S&P 500 - 7549.94+2.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 60459.58+2.87 TOPIX - 3893.71+1.98
STOCKS CHINA:  HANG SENG - 24557.04+0.44 SSEC - 3663.72+0.08
STOCKS EUR:  FTSE100 - 10782.87+1.02 CAC40 - 8233.30+1.16
STOCKS EUR:  DAX - 26267.19+1.73
10/11/2026  CBA:  USD - 360.43+0 GBP - 484.06+0.4
10/11/2026  CBA:  EURO - 404.55+1.19
10/11/2026  CBA:  GOLD - 47708+781 SILVER - 609.82+7.01
2011Թ.-Ի ԱՌԱՋԻՆ ԵՌԱՄՍՅԱԿՈՒՄ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵ ԵՆ ՄՈՒՏՔԱԳՐՎԵԼ 140 ՄԼՐԴ ԴՐԱՄԻ ՀԱՐԿԱՅԻՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐ
29/04/2011 14:47
Կիսվել

2011Թ.-Ի ԱՌԱՋԻՆ ԵՌԱՄՍՅԱԿՈՒՄ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵ ԵՆ ՄՈՒՏՔԱԳՐՎԵԼ 140 ՄԼՐԴ ԴՐԱՄԻ ՀԱՐԿԱՅԻՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐ

2011 թվականի առաջին եռամսյակի արդյունքներով ՀՀ պետական բյուջեի եկամուտների 94.9%-ը ձևավորվել է հարկային եկամուտների, պետական տուրքերի և պարտադիր սոցիալական ապահովության վճարների, 5%-ը` այլ եկամուտների, 0.1%-ը` պաշտոնական դրամաշնորհների հաշվին: ՀՀ ֆինանսների նախարարության փոխանցմամբ` ընթացիկ տարվա առաջին եռամսյակում ՀՀ պետական բյուջե են մուտքագրվել շուրջ 140 մլրդ դրամ հարկային եկամուտներ ու պետական տուրքեր, որոնք կազմել են եռամսյակային ծրագրի 99.9%-ը: 2010 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ նշված եկամուտներն աճել են 10.1%-ով կամ 12.9 մլրդ դրամով: Հարկային եկամուտների աճը հիմնականում պայմանավորված է ավելացված արժեքի հարկի, շահութահարկի, ռոյալթիի և եկամտահարկի մուտքերի աճով:
 
Հարկերի և տուրքերի 49.1%-ն ապահովվել է ավելացված արժեքի հարկի հաշվին, որը կազմել է 68.8 մլրդ դրամ և 8.3%-ով կամ 5.3 մլրդ դրամով գերազանցել նախորդ տարվա նույն ցուցանիշը: ԱԱՀ-ի մուտքերից 40 մլրդ դրամը ստացվել է ՀՀ սահմանին հարկումից, ավելի քան 28.7 մլրդ դրամը` ներքին շրջանառությունից:
 
Պետական բյուջեի հարկային եկամուտների ու պետական տուրքերի 6.4%-ն ապահովվել է ակցիզային հարկի հաշվին` կազմելով ավելի քան 8.9 մլրդ դրամ: Մասնավորապես` հանրապետություն ներմուծվող ենթաակցիզային ապրանքների հարկումից ստացվել է շուրջ 5 մլրդ դրամ, հանրապետությունում արտադրվող ենթաակցիզային ապրանքների հարկումից` շուրջ 4 մլրդ դրամ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ակցիզային հարկի մուտքերը նվազել են 6.4% ով կամ 614.6 մլն դրամով, ինչը պայմանավորված է Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ենթաակցիզային ապրանքներից մուտքերի 22.6%-ով կամ շուրջ 1.5 մլրդ դրամով անկմամբ: Միևնույն ժամանակ, հանրապետությունում արտադրվող ենթաակցիզային ապրանքների հարկումից ստացված մուտքերն աճել են 26.7%-ով կամ 836.9 մլն դրամով:
 
Հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջեի հարկային եկամուտների 14.9% ն ապահովվել է շահութահարկի հաշվին` կազմելով շուրջ 20.8 մլրդ դրամ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ շահութահարկի մուտքերն աճել են 12.5%-ով կամ 2.3 մլրդ դրամով:
 
Հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել ավելի քան 17.6 մլրդ դրամ եկամտահարկ` ապահովելով հարկերի և տուրքերի 12.6%-ը: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ եկամտահարկի մուտքերն աճել են 8.7%-ով կամ 1.4 մլրդ դրամով:
 
Մաքսատուրքի գծով մուտքերը կազմել են 6.8 մլրդ դրամ կամ հարկերի և տուրքերի 4.9%-ը ` 2.2%-ով գերազանցելով 2010 թվականի համապատասխան ցուցանիշը:
 
2011 թվականի առաջին եռամսյակում պետական բյուջե են մուտքագրվել ավելի քան 4.4 մլրդ դրամ պետական տուրքեր` կազմելով եռամսյակային ծրագրի 99.2%-ը: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նշված մուտքերն աճել են 27%-ով կամ 945.5 մլն դրամով:
 
Հաշվետու ժամանակահատվածում գործունեության առանձին տեսակներից գանձվել են ավելի քան 5.1 մլրդ դրամ հաստատագրված վճարներ` ապահովելով հարկային եկամուտների ու պետական տուրքերի 3.7%-ը: Նշված ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 5.8%-ով կամ 313 մլն դրամով, ինչը հիմնականում պայմանավորված է գործունեության որոշ տեսակների` հարկման ընդհանուր դաշտ անցնելու հանգամանքով: 
 
2011 թվականի առաջին եռամսյակում ՀՀ պետական բյուջե են մուտքագրվել շուրջ 2.7 մլրդ դրամ բնօգտագործման և բնապահպանական վճարներ, որոնք նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել են 57.5% ով կամ 976.5 մլն դրամով` հիմնականում պայմանավորված օգտակար հանածոների արդյունահանման և այլ պետություններում գրանցված տրանսպորտային միջոցներից օդային ավազան վնասակար նյութեր արտանետելու համար գանձվող վճարների աճով:
AMP
10/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0
Եվրո (EUR)
404.55
+1.19
Ռուբլի (RUR)
4.3579
-0.0208
Լարի (GEL)
138.92
-0.02
47708
+781
Արծաթ
609.82
+7.01