ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ – ՏԵՂԱԲԱՇԽՎԵԼ ԵՆ 25 ՇԱԲԱԹ ՄԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏՈՎ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐ
Նոյեմբերի 29-ին տեղի է ունեցել 25 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT25235118 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
ՀՀ ֆինանսների նախարարության փոխանցմամբ` տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 1 մլրդ դրամ է, իսկ պահանջարկը` 3 մլրդ 623 մլն 575 հազար դրամ, որից մրցակցային` 3 մլրդ 523 մլն 575 հազար դրամ, իսկ ոչ մրցակցայինը` 100 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 1 մլրդ դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 960 346 632 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 8.4941 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 8.7400 տոկոս:
Աճուրդին մասնակցել են 8 դիլեր և ·անձապետական պահառուն: