ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ – ԹԱՆԿԱՐԺԵՔ ՄԵՏԱՂՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԳՆԵՐԸ ՆՎԱԶԵԼ ԵՆ
ՀՀ ֆինանսների նախարարության ,,Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան’’ գործակալության կողմից 31.01.2011-06.02.2011թթ-ի համար սահմանվել են թանկարժեք մետաղների մեկ գրամ քիմիապես մաքուր մետաղի (պետական ստանդարտ ձուլակտորի համար) պետական գնման և բացթողնման հետևյալ գները` արտահայտված ՀՀ դրամով`
ՈՍԿԻ` գնման գին 14264.35 (-512.96), բացթողնման գին` 15504.73 (-557.56), ԱՐԾԱԹ` գնման գին` 290.29 (-17.97), բացթողնման գին` 315.53 (-19.53), ՊԼԱՏԻՆ` գնման գին` 19283.53 (-502.92), բացթողնման գին` 20960.36 (-546.65), ՊԱԼԱԴԻՈՒՄ` գնման գին` 8598.61 (-175.83), բացթողնման գին` 9346.31 (-191.13):