ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ – ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐՃԱԺԱՄԿԵՏ AMGT39122104 ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ԱՃՈՒՐԴ
ՀՀ ֆինանսների նախարարությունից «Բիզնես 24»-ին հայտնել են, որ մայիսի 15-ին տեղի է ունեցել 39 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT39122104 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 1 000 000 000 դրամ է, իսկ պահանջարկը` 3 155 000 000 դրամ, որից մրցակցային` 3 155 000 000 դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 1 000 000 000 դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 921 535 904 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 11.2279 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 11.4934 տոկոս:
Աճուրդին մասնակցել է 13 դիլեր: