2009Թ.-Ի ԸՆԹԱՑՔՈՒՄ ՍՏԱՑՎԵԼ ԵՆ 3.2 ՄԼՐԴ ԴՐԱՄԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԴՐԱՄԱՇՆՈՐՀՆԵՐ
ՀՀ ֆինանսների նախարարությունից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ 2009 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին ստացվել են ավելի քան 3.2 մլրդ դրամի պաշտոնական դրամաշնորհներ, որը կազմել է տարեկան ծրագրված ցուցանիշի 44.1%-ը:
Նշված գումարից 1.3 մլրդ դրամը ստացվել է Եվրոպական հարևանության շրջանակներում ՀՀ-ԵՄ գործողությունների ծրագրով նախատեսված միջոցառումների ֆինանսավորման համար, 1.2 մլրդ դրամը` Եվրամիության պարենային ապահովության ծրագրի շրջանակներում, 270.4 մլն դրամը` «Պարենային արտադրության աճ՚» ծրագրի շրջանակներում Ճապոնիայի կառավարության կողմից տրամադրված ապրանքանյութական արժեքների դրամայնացումից: Եվս 510.6 մլն դրամ մուտքագրվել է պետական հիմնարկների արտաբյուջետային հաշիվներին` նրանց կողմից իրականացվող ծրագրերի ֆինանսավորման համար: