ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ – ՊԿՊ-ՆԵՐԻ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ ԱՃՈՒՐԴ` 39 ՇԱԲԱԹ ՄԱՐՄԱՆ ԺԱՄԿԵՏՈՎ
Հունվարի 17-ին տեղի է ունեցել 39 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT3917A119 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ: Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 1 մլրդ դրամ է, իսկ պահանջարկը` 909 մլն դրամ, որից մրցակցային` 809 մլն դրամ, իսկ ոչ մրցակցային` 100 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 869 մլն դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 812 020 842 դրամ:
Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 9.2531 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 9.8500 տոկոս: Աճուրդին մասնակցել են 5 դիլեր և գանձապետական պահառուն: