Ֆինանսական

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 363.50-0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 413.00+0.00
OIL:  BRENT - 96.87-6.34 WTI - 89.12-0.74
COMEX:  GOLD - 4148.60-0.69 SILVER - 60.10-0.94
COMEX:  PLATINUM - 1732.80+0.79
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 158.16+0.94 EUR/GBP - 1.1321-0.11
FOREX:  EUR/USD - 1.1321-0.11 GBP/USD - 1.325+0.17
STOCKS RUS:  RTSI - 854.88+1.38
STOCKS US: DOW JONES - 50906.05-0.86 NASDAQ - 26861.06+0.24
STOCKS US: S&P 500 - 7651.54-0.25
STOCKS JAPAN:  NIKKEI - 68956.72+3.30 TOPIX - 4131.98+0.57
STOCKS CHINA:  HANG SENG - 24613.27+0.00 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10606.00-0.29 CAC40 - 7964.51-0.89
STOCKS EUR:  DAX - 25199.19-0.79
01/10/2026  CBA:  USD - 362.82-0.01 GBP - 479.76-2.44
01/10/2026  CBA:  EURO - 409.7-2.44
01/10/2026  CBA:  GOLD - 48716+149 SILVER - 708.41-1.6
2009 Թ.-ԻՆ ՊԵՏ. ԲՅՈՒՋԵԻՑ ՇՈՒՐՋ 218.1 ՄԼՐԴ ԴՐԱՄ ՈՒՂՂՎԵԼ Է ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ԵՎ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆԸ
28/12/2009 15:45
Կիսվել

2009 Թ.-ԻՆ ՊԵՏ. ԲՅՈՒՋԵԻՑ ՇՈՒՐՋ 218.1 ՄԼՐԴ ԴՐԱՄ ՈՒՂՂՎԵԼ Է ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆՊԱՍՏՆԵՐԻ ԵՎ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՎՃԱՐՄԱՆԸ

ՀՀ ֆինանսների նախարարությունից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ 2009 թվականի հունվար-նոյեմբեր ամիսների ընթացքում ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին կատարվել են 718.8 մլրդ դրամի ծախսեր` կազմելով ճշտված տարեկան ծրագրի 80.2%-ը, որից 15 մլրդ դրամը` պետական հիմնարկների արտաբյուջետային միջոցների հաշվին: Մասնավորապես` 624 մլրդ դրամ են կազմել ընթացիկ ծախսերը, շուրջ 94.8 մլրդ դրամ` ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնությունները: 2008 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ բյուջեի ծախսերն ավելացել են 6.9%-ով կամ 46.1 մլրդ դրամով: Աճը հիմնականում պայմանավորված է կենսաթոշակների, պայմանագրայինայլ ծառայությունների ձեռքբերման, աշխատավարձի և նպաստների ծախսերի աճով, ինչպես նաև ոչ ֆինանսական ակտիվների օտարումից մուտքերի նվազմամբ:

Ընթացիկ ծախսերը հաշվետու ժամանակահատվածում կազմել են 624 մլրդ դրամ` 83.3%-ով կատարելով տարեկան ծրագիրը և 9.1%-ով կամ 52.3 մլրդ դրամով գերազանցելով նախորդ տարվա համապատասխան ցուցանիշը: Ընթացիկ ծախսերից շուրջ 59.7 մլրդ դրամն ուղղվել է պետական հիմնարկների աշխատողների աշխատավարձերի վճարմանը, 4.3 մլրդ դրամը` պարտադիր սոցիալական ապահովության վճարներին, որոնք կազմել են տարեկան ծրագրի համապատասխանաբար 82.5%-ը և 75.7%-ը: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նշված ծախսերն ավելացել են համապատասխանաբար 19.8% ով և 2.3%-ով: Ծառայությունների և ապրանքների ձեռքբերմանը պետական բյուջեից հատկացվել է ավելի քան 129.8 մլրդ դրամ` 14.4% ով գերազանցելով նախորդ տարվա նույն ցուցանիշը և ապահովելով տարեկան ծրագրի 77.1% կատարում:

Հաշվետու ժամանակահատվածում պետական բյուջեի ընթացիկ ծախսերի 35%-ն ուղղվել է սոցիալական նպաստներին և կենսաթոշակներին, որոնք կազմել են ավելի քան 218.1 մլրդ դրամ կամ տարեկան ծրագրի 89.4%-ը: Մասնավորապես` 161.2 մլրդ դրամ են կազմել կենսաթոշակները (90.5%), 56.9 մլրդ դրամ` նպաստները (86.5%): 2008 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ կենսաթոշակների գծով բյուջեի ծախսերն աճել են 14.2% ով, իսկ նպաստները` 16.6%-ով:

AMP
01/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.82
-0.01
Եվրո (EUR)
409.7
-2.44
Ռուբլի (RUR)
4.3483
+0.0116
Լարի (GEL)
139.36
+0.08
48716
+149
Արծաթ
708.41
-1.6