ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ – ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐՃԱԺԱՄԿԵՏ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐԻ ՏԵՂԱԲԱՇԽՄԱՆ ԱՃՈՒՐԴ
Սեպտեմբերի 6-ին տեղի է ունեցել 52 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT52059118 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 1 մլրդ դրամ է, իսկ պահանջարկը` 736 մլն 605 հազ. դրամ, որից մրցակցային` 736 մլն 605 հազ. դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 336 մլն 605 հազ. դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 300 003 283 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 12.0664 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 12.2997 տոկոս:
Աճուրդին մասնակցել է 3 դիլեր: