Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.00+0.00
EUR BUY - 402.00+1.00 EUR SELL - 409.00+1.00
OIL:  BRENT - 110.68+0.05 WTI - 98.53-0.92
COMEX:  GOLD - 4130.50+0.20 SILVER - 56.25-2.53
COMEX:  PLATINUM - 1596.80-2.87
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.63-0.35 EUR/GBP - 1.1248+0.21
FOREX:  EUR/USD - 1.1248+0.21 GBP/USD - 1.3403+0.23
STOCKS RUS:  RTSI - 937.15-0.42
STOCKS US: DOW JONES - 52856.09+0.69 NASDAQ - 26702.86+1.05
STOCKS US: S&P 500 - 7757.17+0.58
STOCKS JAPAN:  NIKKEI - 64621.24+0.85 TOPIX - 4043.73+0.86
STOCKS CHINA:  HANG SENG - 23651.87-0.90 SSEC - 3713.03-0.60
STOCKS EUR:  FTSE100 - 10752.88+0.19 CAC40 - 7921.68+1.06
STOCKS EUR:  DAX - 25645.04+1.35
21/10/2026  CBA:  USD - 361.4-0.05 GBP - 483.95+1.78
21/10/2026  CBA:  EURO - 405.92+0.81
21/10/2026  CBA:  GOLD - 47924-277 SILVER - 663.46-6.37
ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ-Ն ԱՄՓՈՓԵՑ 2010Թ.-Ի ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
01/02/2011 16:58
Կիսվել

ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ-Ն ԱՄՓՈՓԵՑ 2010Թ.-Ի ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

Այսօր` փետրվարի 1-ին, «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա» ԲԲԸ-ն հրավիրել էր մամլո ասուլիս, որի շրջանակներում ֆոնդային բորսայի գլխավոր տնօրեն Արմեն Մելիքյանն ամփոփեց 2010 թվականի արդյունքները և ներկայացրեց 2011 թվականին նախատեսված ծրագրերը: Արմեն Մելիքյանի գնահատմամբ` «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա»-ի`  2010թ. գլխավոր նվաճումներից էր ապրիլ ամսին վարկային ռեսուրսներով առևտրի հարթակի բացումը, ինչի շնորհիվ բորսան սկսեց ծառայություններ մատուցել ֆինանսական շուկայի ևս մեկ կարևոր հատվածում` միջբանկային վարկային շուկայում:

«Այս հարթակը ներկայումս բորսայի ամենաակտիվ հարթակն է, որտեղ ձևավորվում է մեկ օրանոց օվերնայթ միջբանկային վարկի գինը: Այս հարթակի բացման պահից մինչ տարվա վերջ կնքվել է 576 մլրդ ՀՀ դրամ ընդհանուր ծավալով շուրջ 1,743 գործարք, իսկ վարկային ռեսուրսների միջին կշռված տոկոսադրույքը ապրիլ ամսին գրանցված 10.4%-ից նվազել է մինչ 5.1% դեկտեմբերին: Տարվա ընթացքում օվերնայթ միջբանկային վարկի նվազագույն տոկոսադրույքը եղել է 2%,

առավելագույնը` 12%», – պարզաբանեց Արմեն Մելիքյանը:

Տարվա ընթացքում «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա»-ում արտարժույթով առևտրի ծավալը (դրամային արտահայտությամբ) կազմել է 281.6 մլրդ ՀՀ դրամ (754.4 մլն ԱՄՆ դոլար), ինչը 24.4%-ով պակաս է նախորդ տարվա ցուցանիշից: 2010թ.-ին այս հարթակում գործարքները կնքվել են միայն ԱՄՆ դոլարով, Եվրոյով որևէ գործարք չի կնքվել:

ՌԵՊՈ գործարքների հարթակում նույնպես գրանցվել է մոտ 26% անկում` առևտրի ընդհանուր ծավալը կազմել է 3.8 մլրդ ՀՀ դրամ: ՌԵՊՈ գործարքները կնքվել են հիմնականում կորպորատիվ պարտատոմսերով: Բացի պարտատոմսերից ՌԵՊՈ գործարքներ են կնքվել նաև ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ի կողմից թողարկված բաժնետոմսերով (ARBK): Նախորդ տարվա համեմատ ՌԵՊՈ գործարքների հիմքում ընկած ֆինանսական գործիքների շարքում ավելացել է «Շեն-Կոնցերն» ՓԲԸ-ի պարտատոմսերի 5րդ թողարկումը (SHNCB5):

«2010թ.-ին բավականին ակտիվ էր պետական պարտատոմսերի շուկան, որտեղ գրանցվել է առևտրի ծավալների (գնման գնով) կրկնակի աճ` կազմելով 5.6 մլրդ ՀՀ դրամ: Գործարքների քանակը նույնպես աճել է ավելի քան երկու անգամ: Պետական պարտատոմսերով առևտրի ծավալի գերակշիռ մասը` 76.8%, բաժին է ընկնում պետական միջնաժամկետ պարտատոմսերին», – նշեց «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա»-ի գլխավոր տնօրենը` հավելելով. «2010թ.-ի ընթացքում կորպորատիվ պարտատոմսերով առևտրի ծավալը նվազեց մոտ 70%-ով, կազմելով 2.8 մլրդ ՀՀ դրամ: Տարվա ընթացքում տեղի ունեցավ 2.25 մլրդ ՀՀ դրամ ծավալով պարտատոմսերի 3 նոր ցուցակում. հունվարին` ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ի պարտատոմսերի, իսկ դեկտեմբերին` «Շեն-Կոնցերն» ՓԲԸ -ի պարտատոմսերի երկու թողարկումների:

Բաժնետոմսերով առևտրի ծավալը 2010թ.-ի ընթացքում աճել է մոտ 30%-ով, ինչը բավականին լավ արդյունք է` հաշվի առնելով այն փաստը, որը 2006թ.-ից ի վեր այս շուկան առևտրի ծավալի դրական միտում ցույց չի տվել:  Շուկայի կապիտալիզացիան տարեվերջի դրությամբ կազմել է 52.6 մլրդ ՀՀ դրամ, ինչը 0.9%-ով պակաս է նախորդ տարվա ցուցանիշից:

2010 թվականին Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիան (ՀԿԴ) ևս շարունակել է ծառայություններ մատուցել ֆիզիկական և իրավաբանական անձ հանդիսացող հաճախորդներին: Տարեվերջի դրությամբ ՀԿԴ-ի կողմից սպասարկվող արժեթղթերով անձնական հաշիվների թիվը կազմել է 157,410, որոնցից 825-ը` 2010թ.-ի ընթացքում բացված նոր հաշիվներ են: ՀԿԴ-ի միջոցով իրենց արժեթղթերի սեփականատերերի ռեեստրը վարող ընկերությունների թիվը տարեվերջին կազմել է 1,573: Տարվա ընթացքում ՀԿԴ-ն նաև համագործակցել է ՀՀ Կառավարության հետ` կենսաթոշակային նոր համակարգի ներդրման նախապատրաստման ուղղությամբ, և այս համագործակցությունը կշարունակվի 2011թ.-ին:
AMP
21/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.4
-0.05
Եվրո (EUR)
405.92
+0.81
Ռուբլի (RUR)
4.4121
+0.0379
Լարի (GEL)
139.19
-0.04
47924
-277
Արծաթ
663.46
-6.37