Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.00+0.00
EUR BUY - 402.00+1.00 EUR SELL - 409.00+1.00
OIL:  BRENT - 110.68+0.05 WTI - 98.53-0.92
COMEX:  GOLD - 4130.50+0.20 SILVER - 56.25-2.53
COMEX:  PLATINUM - 1596.80-2.87
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.63-0.35 EUR/GBP - 1.1248+0.21
FOREX:  EUR/USD - 1.1248+0.21 GBP/USD - 1.3403+0.23
STOCKS RUS:  RTSI - 937.15-0.42
STOCKS US: DOW JONES - 52856.09+0.69 NASDAQ - 26702.86+1.05
STOCKS US: S&P 500 - 7757.17+0.58
STOCKS JAPAN:  NIKKEI - 64621.24+0.85 TOPIX - 4043.73+0.86
STOCKS CHINA:  HANG SENG - 23651.87-0.90 SSEC - 3713.03-0.60
STOCKS EUR:  FTSE100 - 10752.88+0.19 CAC40 - 7921.68+1.06
STOCKS EUR:  DAX - 25645.04+1.35
21/10/2026  CBA:  USD - 361.4-0.05 GBP - 483.95+1.78
21/10/2026  CBA:  EURO - 405.92+0.81
21/10/2026  CBA:  GOLD - 47924-277 SILVER - 663.46-6.37
ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ-Ն ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ Է ՆԱԽԱԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՆՍՏԱՇՐՋԱՆ ԵՎ ԲԱՑՄԱՆ ԱՃՈՒՐԴ ԿՈՐՊՈՐԱՏԻՎ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅՈՒՄ
12/01/2011 21:57
Կիսվել

ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ-Ն ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ Է ՆԱԽԱԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՆՍՏԱՇՐՋԱՆ ԵՎ ԲԱՑՄԱՆ ԱՃՈՒՐԴ ԿՈՐՊՈՐԱՏԻՎ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅՈՒՄ

2011թ.-ի հունվարի 12-ից «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ն կորպորատիվ արժեթղթերի շուկայում մինչև առևտրային նստաշրջանի սկսվելը կազմակերպելու է նախաառևտրային նստաշրջան և բացման աճուրդ: Նոր մեխանիզմի ներդրումը ևս մեկ քայլ է շուկային մատուցվող ծառայությունների շրջանակն ընդլայնելու ուղղությամբ, որը առևտրի մասնակիցներին հնարավորություն կտա ձևավորել բաժնետոմսերի և կորպորատիվ պարտատոմսերի նկատմամբ առաջարկը և պահանջարկը մինչև առևտրային նստաշրջանի սկիզբը: Նախաառևտրային նստաշրջանը կազմակերպվում է ժ.10:50-ից մինչև 10:59-ը, իսկ բացման աճուրդը` ժ. 11:00-ին:
 
Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ Մարքետինգի և հաղորդակցությունների դեպարտամենտից`  նոր ծառայության ներդրումը նպատակ ունի երկարաձգել գործարքներ կնքելու նպատակով առևտրային համակարգ հայտերի մուտքագրման համար նախատեսված ժամանակը և ակտիվացնել կորպորատիվ արժեթղթերի շուկան` հատկապես առևտրային նստաշրջանի բացման ժամանակ:
 
Նախաառևտրային նստաշրջանի և բացման աժուրդի կազմակերպման նպատակով փոփոխություններ և լրացումներ են կատարվել ՙՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ՚ ԲԲԸ-ի  հետևյալ կանոններում` «Առևտրի ընդհանուր կանոններ», «Կորպորատիվ արժեթղթերի առևտրի կանոններ» և «Շուկա ստեղծողի կանոններ»:
 
NASDAQ OMX-ը աշխարհի ամենախոշոր բորսայական ընկերությունն է: Այն բորսայական ծառայություններ է մատուցում և առաջատար տեխնոլոգիաներ ներդնում վեց մայրցամաքներում գտնվող երկրներում, և ունենալով իր հարթակներում ցուցակված ավելի քան 3,900 ընկերություններ` առաջինն է նաև ցուցակված ընկերությունների թվով: NASDAQ OMX-ի տեխնոլոգիաները ներդրված են ավելի քան 50 երկրների 70 բորսաներում, քլիրինգային կազմակերպություններում և կենտրոնական դեպոզիտարիաներում:
2008թ.-ի հունվարին սկանդինավյան երկրներում գործող OMX բորսայական օպերատորը ձեռք է բերել Հայաստանի Ֆոնդային Բորսայի (ՀՖԲ) և Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիայի (ՀԿԴ) բաժնետոմսերի 100%-ը: 2008թ.-ի փետրվարին NASDAQ-ի և OMX-ի միավորման արդյունքում ստեղծված NASDAQ OMX Group-ը դարձավ ՀՖԲ-ի և ՀԿԴ-ի միակ սեփականատերը:
 
27.01.2009թ.-ից “Հայաստանի ֆոնդային բորսա” ԲԲԸ-ն պաշտոնապես վերանվանվել է “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա” ԲԲԸ-ի: 05.06.2009թ.-ին “ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա” ԲԲԸ-ն դարձավ “Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիա” ԲԲԸ-ի բաժնետոմսերի 100%-ի սեփականատերը: 

AMP
21/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.4
-0.05
Եվրո (EUR)
405.92
+0.81
Ռուբլի (RUR)
4.4121
+0.0379
Լարի (GEL)
139.19
-0.04
47924
-277
Արծաթ
663.46
-6.37