ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ – ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՄՆԱՑԵԼ Է «ԱՐԴՇԻՆԻՆՎԵՍՏԲԱՆԿ»-Ի 81 858 (ASBKB1) ՊԱՐՏԱՏՈՄՍ
ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ ֆոնդային բորսայից հայտնում են, որ 27.04.2009թ.-ից մինչեւ 15.05.2009թ.-ն ընկած ժամանակահատվածում կատարվել է ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա-ի Cbond հարթակում առեւտրին թույլատրված "Արդշինինվեստբանկ" ՓԲԸ պարտատոմսերի (ASBKB1) հետգնում եւ մարում: Թողարկողի կողմից հետ են գնվել եւ մարվել 10,000 ՀՀ դրամ անվանական արժեքով 184 հատ պարտատոմսեր: Այսպիսով, 15.05.2009թ.-ի ժամը 17:00-ի դրությամբ շուկայում շրջանառության մեջ մնացել է "Արդշինինվեստբանկ" ՓԲԸ-ի 81,858 պարտատոմս: