ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ – ՖՈՆԴԱՅԻՆ ԲՈՐՍԱ – ԿՈՐՊՈՐԱՏԻՎ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐ 07/05/09
ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ֆոնդային բորսայից «Բիզնես 24»-ին հայտնել են, որ այսօր` մայիսի 7-ին, կայացած առևտրային շրջանի արդյունքում կնքվել է կորպորատիվ պարտատոմսերի առ ու վաճառքի 4 գործարք, բորոր 4 գործարքներն էլ «ԱրդՇինԻնվեստ բանկ» ՓԲԸ (ASBKB1) անվանական արժեկտրոնային պարտատոմսերով:
«ԱրդՇինԻնվեստ բանկ» ՓԲԸ (ASBKB1) 10 000 դրամ անվանական արժեքով 24 անվանական արժեկտրոնային պարտատոմսերի առ ու վաճառք: Մեկ պարտատոմսի համար միջին կշռված գինը սահմանվել է 9993.03 դրամ: Գործարքի ընդհանուր արժեքը կազմել է 239 832.72 դրամ: Պարտատոմսերի տարեկան եկամտաբերությամբ արտահայտված միջին կշռված գինը կազմել է 13.2322%: