ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ – ՖՈՆԴԱՅԻՆ ԲՈՐՍԱ – ԿՈՐՊՈՐԱՏԻՎ ՊԱՐՏԱՏՈՄՍԵՐ 15/05/09
«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ֆոնդային բորսայից «Բիզնես 24»-ին հայտնել են, որ այսօր` մայիսի 15-ին, կայացած առևտրային շրջանի արդյունքում կնքվել է կորպորատիվ պարտատոմսերի առ ու վաճառքի 1 գործարք`
1. «ՎԱԼԼԵՏՏԱ» ՍՊԸ (VALTB3) 50 000 դրամ անվանական արժեքով 6 անվանական արժեկտրոնային պարտատոմսերի առ ու վաճառք: Մեկ պարտատոմսի համար միջին կշռված գինը սահմանվել է 46 222.34 դրամ: Գործարքի ընդհանուր արժեքը կազմել է 277 334.04 դրամ: Պարտատոմսերի տարեկան եկամտաբերությամբ արտահայտված միջին կշռված գինը կազմել է 17.5397%: