Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00+0.00 EUR SELL - 403.50+0.50
OIL:  BRENT - 91.70-5.02 WTI - 85.91-4.15
COMEX:  GOLD - 4105.00+0.96 SILVER - 52.56+1.37
COMEX:  PLATINUM - 1577.60+2.02
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 157.96-0.19 EUR/GBP - 1.1221+0.55
FOREX:  EUR/USD - 1.1221+0.55 GBP/USD - 1.3445+0.46
STOCKS RUS:  RTSI - 939.40-1.10
STOCKS US: DOW JONES - 52389.75+2.15 NASDAQ - 25253.14+2.74
STOCKS US: S&P 500 - 7549.94+2.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 60459.58+2.87 TOPIX - 3893.71+1.98
STOCKS CHINA:  HANG SENG - 24557.04+0.44 SSEC - 3663.72+0.08
STOCKS EUR:  FTSE100 - 10782.87+1.02 CAC40 - 8233.30+1.16
STOCKS EUR:  DAX - 26267.19+1.73
10/11/2026  CBA:  USD - 360.43+0 GBP - 484.06+0.4
10/11/2026  CBA:  EURO - 404.55+1.19
10/11/2026  CBA:  GOLD - 47708+781 SILVER - 609.82+7.01
ՀՀ ՆԱԽԱԳԱՀ  – ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԱՌԱՋԻՆ ԵՌԱՄՍՅԱԿԻ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ ՇԱՏ ՈԳԵՎՈՐԻՉ ԵՆ
28/04/2011 17:32
Կիսվել

ՀՀ ՆԱԽԱԳԱՀ – ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԱՌԱՋԻՆ ԵՌԱՄՍՅԱԿԻ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ ՇԱՏ ՈԳԵՎՈՐԻՉ ԵՆ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ՀՀ կենտրոնական բանկում հրավիրել է խորհրդակցություն՝ ՀՀ առևտրային բանկերի ղեկավարների մասնակցությամբ: Հանրապետության ղեկավարը նշել է, որ բանկերի ղեկավարների հետ այսօրվա հանդիպումը նախատեսել էր Հայաստանի տնտեսության զարգացման գերակայությունների մասին իր տնտեսական թիմի հետ խորհրդակցությունից հետո: Նախագահի խոսքով, այդ խորհրդակցության ժամանակ քննարկվել են նաև բանկային համակարգի հետ կապված հարցեր, ընդունվել են որոշումներ, որոնց կատարման ընթացքի մասին Կենտրոնական բանկի նախագահն ամեն շաբաթ զեկուցում է: Սերժ Սարգսյանն առաջարկել է այսօրվա հանդիպման ժամանակ անդրադառնալ այդ աշխատանքների իրականացման ընթացքում առաջացած խնդիրներին, քննարկել դրանց ընթացքն արագացնելու ուղղությամբ համատեղ անելիքները: 

Նշելով, որ հանքարդյունաբերության ոլորտում գործունեություն ծավալող խոշոր ընկերությունների ղեկավարների հետ երեկ ունեցած իր հանդիպման ժամանակ անդրադարձ է եղել նաև հարկային, մաքսային համակարգում տեղի ունեցող փոփոխություններին, Նախագահ Սարգսյանը կարևորել է բարեփոխումների այդ ծրագրի, ինչպես նաև մակրոտնտեսական ցուցանիշների ու գնաճի հետ կապված հարցերը բանկային համակարգի ներկայացուցիչների հետ ևս քննարկելը: Խորհրդակցության մասնակիցները մտքեր են փոխանակել նաև բանկային համակարգի, պետության և մասնավոր տնտեսությունների միջև համագործակցության ու առկա խնդիրների մասին, որոնց լուծման ուղղությամբ առևտրային բանկերի ղեկավարները ներկայացրել են իրենց մոտեցումներն ու առաջարկությունները: 

Անդրադառնալով գյուղատնտեսության վարկավորման ուղղությամբ իրականացվող աշխատանքին` Նախագահ Սարգսյանը նշել է, որ այդ բնագավառում բանկային համակարգի ներգրավվածությունը և վարկավորման բարենպաստ պայմանները չեն կարող իրենց դրական ազդեցությունը չունենալ ոլորտի վրա:

«Կարծում եմ, որ մենք շարունակելու ենք այս ուղղությամբ միջոցառումները: Ուղղակի, խնդրում եմ և՛ Կենտրոնական բանկի նախագահին, և՛ ձեզ բոլորիդ, որ այս հարցում լինենք խիստ սկզբունքային և անենք ամեն ինչ, որպեսզի վարկային միջոցները ոչ միայն հասնեն գյուղացիական տնտեսություններին, այլ օգտագործվեն նպատակային` հենց գյուղատնտեսական աշխատանքների համար: Ստեղծվող բարենպաստ պայմանները նրա համար են, որպեսզի գյուղատնտեսական արտադրանքն ավելանա, հողը մշակվի, որպեսզի գյուղացին աշխատի և բարձր եկամուտ ստանա: Մեր խնդիրն է` խթանել գյուղատնտեսական արտադրանքը»,-ասել է Նախագահը: 

Խոսելով մակրոտնտեսական ցուցանիշների և գնաճի զսպման մասին` Հանրապետության ղեկավարն ընդգծել է, որ ոչ միայն ֆինանսական հատվածի կողմից, այլ նաև մնացած գործիքներն օգտագործելով իրականացվող համալիր միջոցառումների շնորհիվ առաջիկա ամիսներին արդեն հնարավոր կլինի որոշակի արդյունքների հասնել և տեսանելի ցուցանիշներ ունենալ: 

«Ես չեմ փոխել իմ կարծիքը և համարում եմ, որ մեր բանկերն իրենց վարկային քաղաքականությամբ փոքր, միջին, ինչու ոչ՝ նաև խոշոր տնտեսություններին տրվող վարկերով կարող են էապես ազդել մեր տնտեսական քաղաքականության վրա: Կարծում եմ, որ այստեղ էլ շահը երկկողմանի է, նույնիսկ եռակողմ` բանկային համակարգ, մասնավոր տնտեսություններ և պետություն: Երեկ հնարավորություն եմ ունեցել մանրամասնորեն ծանոթանալու բանկային համակարգի ցուցանիշներին: Առաջին եռամսյակի ցուցանիշները շատ ոգևորիչ են: Այս զարգացումները պետք է շարունակենք, և մենք՝ որպես պետություն, մշտապես փորձելու ենք խթաններ գտնել այդ զարգացման համար»,-ընդգծել է Նախագահ Սարգսյանը: 

Խորհրդակցության ժամանակ ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը ներկայացրել է բանկային համակարգի զարգացումները, առկա խնդիրները, դրանց լուծման ուղղությամբ նախատեսվող աշխատանքներն ու պետական և մասնավոր հատվածի հետ բանկային համակարգի համագործակցությունը, որից հետո տեղի է ունեցել մտքերի փոխանակում:

10/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0
Եվրո (EUR)
404.55
+1.19
Ռուբլի (RUR)
4.3579
-0.0208
Լարի (GEL)
138.92
-0.02
47708
+781
Արծաթ
609.82
+7.01