ՀՀ ԿԲ – ՀՀ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՀՈՒՍՏՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ 2009 թվականի երկրորդ եռամսյակում ՀՀ միջազգային պահուստներն աճել են: Հաշվետու եռամսյակի սկզբին ՀՀ համախառն արտաքին ակտիվների ընդհանուր ծավալը կազմել է 1.343 մլրդ դոլար, իսկ զուտ արտաքին ակտիվները կազմել են 925 մլն դոլար: Հաշվետու եռամսյակի ընթացքում համախառն արտաքին ակտիվների ընդհանուր ծավալն աճել է շուրջ 62 մլն դոլարով և եռամսյակի վերջում կազմել 1.963 մլրդ դոլար, իսկ զուտ արտաքին ակտիվներն ավելացել են 589 մլն դոլարով և կազմել 1.514 մլրդ դոլար: