Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50-0.50
EUR BUY - 401.00-0.50 EUR SELL - 406.00-1.00
OIL:  BRENT - 117.38+3.22 WTI - 103.27+3.18
COMEX:  GOLD - 3991.10-1.28 SILVER - 53.71-1.92
COMEX:  PLATINUM - 1562.40-0.47
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.82-0.05 EUR/GBP - 1.1202-0.11
FOREX:  EUR/USD - 1.1202-0.11 GBP/USD - 1.3372-0.17
STOCKS RUS:  RTSI - 965.88+2.05
STOCKS US: DOW JONES - 52215.16-1.23 NASDAQ - 25955.34-0.21
STOCKS US: S&P 500 - 7623.68-0.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10690.36-0.32 CAC40 - 7782.82-0.36
STOCKS EUR:  DAX - 25181.65-0.75
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
ՀՈՒՆՎԱՐ-ՓԵՏՐՎԱՐ ԱՄԻՍՆԵՐԻՆ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ԿԱՏԱՐՎԵԼ ԵՆ 106,2 ՄԼՐԴ ԴՐԱՄԻ ԾԱԽՍԵՐ
29/03/2010 16:28
Կիսվել

ՀՈՒՆՎԱՐ-ՓԵՏՐՎԱՐ ԱՄԻՍՆԵՐԻՆ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԱՇՎԻՆ ԿԱՏԱՐՎԵԼ ԵՆ 106,2 ՄԼՐԴ ԴՐԱՄԻ ԾԱԽՍԵՐ

ՀՀ ֆինանսների նախարարությունից տեղեկացնում են, որ 2010 թվականի հունվար-փետրվար ամիսներին ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին կատարվել են շուրջ 106.2 մլրդ դրամի ծախսեր` կազմելով եռամսյակային ծրագրի 57.5%-ը, որից 753.2 մլն դրամը` պետական հիմնարկների արտաբյուջետային միջոցների հաշվին: Մասնավորապես` 98.8 մլրդ դրամ են կազմել ընթացիկ ծախսերը, 7.4 մլրդ դրամ` ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնությունները: 2009 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ բյուջեի ծախսերն ավելացել են 7.4%-ով կամ 7.3 մլրդ դրամով: Աճը հիմնականում պայմանավորված է ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերի և պետական պարտքի սպասարկման ծախսերի ավելացմամբ, ինչպես նաև ոչ ֆինանսական ակտիվների օտարումից մուտքերի նվազմամբ:

Ընթացիկ ծախսերը հաշվետու ժամանակահատվածում կազմել են 98.8 մլրդ դրամ` 58%-ով կատարելով եռամսյակային ծրագիրը: Նախորդ տարվա հունվար-փետրվար ամիսների համեմատ ընթացիկ ծախսերն աճել են 3.2%-ով կամ 3 մլրդ դրամով: Ընթացիկ ծախսերից 8.6 մլրդ դրամն ուղղվել է պետական հիմնարկների աշխատողների աշխատավարձերի վճարմանը, 535.2 մլն դրամը` պարտադիր սոցիալական ապահովության վճարներին, որոնք կազմել են եռամսյակային ծրագրի համապատասխանաբար 54.5%-ը և 48.2%-ը: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նշված ծախսերն աճել են համապատասխանաբար 5.1% ով և 7.7%-ով:

Ծառայությունների և ապրանքների ձեռքբերմանը պետական բյուջեից հատկացվել է շուրջ 14.8 մլրդ դրամ, որը 4.8% ով պակաս է նախորդ տարվա նույն ցուցանիշից: Հաշվետու ժամանակահատվածում 4.9 մլրդ դրամ հատկացվել է պետական պարտքի սպասարկմանը` կազմելով եռամսյակային ծրագրի 66.3%-ը: Մասնավորապես` նշված գումարից ավելի քան 4 մլրդ դրամը տրամադրվել է ներքին, 856.2 մլն դրամը արտաքին պարտքի սպասարկմանը: 2009 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ պետական պարտքի սպասարկման ծախսերն աճել են 81%-ով կամ 2.2 մլրդ դրամով, որը մեծ մասամբ պայմանավորված է ներքին պետական պարտքի սպասարկման ծախսերի աճով:

 Անցած ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջեից տրամադրվել են 2.3 մլրդ դրամ սուբսիդիաներ` կազմելով եռամսյակային ծրագրի 59%-ը և 14.8%-ով գերազանցելով նախորդ տարվա նույն ցուցանիշը: 12.3 մլրդ դրամ են կազմել պետական բյուջեի դրամաշնորհային ծախսերը, որից 12 մլրդ դրամը տրամադրվել է պետական հատվածի այլ մակարդակներին, 259.7 մլն դրամը` միջազգային կազմակերպություններին, 38.6 մլն դրամը` օտարերկրյա կառավարություններին: Մասնավորապես` 5.4 մլրդ դրամ են կազմել համայնքների բյուջեներին համահարթեցման սկզբունքով տրվող դոտացիաները` 66.7%-ով ապահովելով եռամսյակային ծրագրի կատարումը և 17.9%-ով գերազանցելով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը: Դրամաշնորհների եռամսյակային ծրագիրն ընդհանուր առմամբ կատարվել է 57%-ով:

Հաշվետու ժամանակահատվածում պետական բյուջեի ընթացիկ ծախսերի 38.8%-ն ուղղվել է սոցիալական նպաստներին և կենսաթոշակներին, որոնք կազմել են 38.3 մլրդ դրամ կամ եռամսակային ծրագրի 63.9%-ը: Մասնավորապես` 29.1 մլրդ դրամ են կազմել կենսաթոշակները (65.5%), 9.2 մլրդ դրամ` նպաստները (59.5%): 2009 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ կենսաթոշակների գծով բյուջեի ծախսերը նվազել են 1.8% ով, իսկ նպաստներն ավելացել են 7.8%-ով:

2010 թվականի հունվար-փետրվար ամիսներին պետական բյուջեի ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնությունները կազմել են 7.4 մլրդ դրամ կամ եռամսյակային ծրագրի 51.6%-ը` նախորդ տարվա 3.2 մլրդ դրամի դիմաց: Մասնավորապես` 7.4 մլրդ դրամ են կազմել ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերը` 53.1%-ով գտերազանցելով 2009 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշը:

AMP
23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2