Ֆինանսական

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 408.00-1.00 EUR SELL - 413.00-1.00
OIL:  BRENT - 103.43-3.35 WTI - 89.78-4.51
COMEX:  GOLD - 4177.60+1.09 SILVER - 60.67-0.90
COMEX:  PLATINUM - 1719.30+0.27
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 156.69-0.39 EUR/GBP - 1.1334-0.25
FOREX:  EUR/USD - 1.1334-0.25 GBP/USD - 1.3227-0.11
STOCKS RUS:  RTSI - 843.22+0.46
STOCKS US: DOW JONES - 51349.92-0.26 NASDAQ - 26797.54-0.09
STOCKS US: S&P 500 - 7670.84-0.17
STOCKS JAPAN:  NIKKEI - 66753.72+1.94 TOPIX - 4108.65+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24613.27+0.37 SSEC - 3842.19+0.31
STOCKS EUR:  FTSE100 - 10636.71-0.45 CAC40 - 8035.87-0.53
STOCKS EUR:  DAX - 25399.21+0.10
30/09/2026  CBA:  USD - 362.83-0.35 GBP - 482.2+1.49
30/09/2026  CBA:  EURO - 412.14+0
30/09/2026  CBA:  GOLD - 48567+173 SILVER - 710.01-6.11
ՀՈՒՆՎԱՐ-ՄԱՅԻՍ ԱՄԻՍՆԵՐԻՆ ՀՀ ԲՅՈՒՋԵԻՑ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐՏՔԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՈՒՂՂՎԵԼ Է 10,2 ՄԼՐԴ ԴՐԱՄ
29/06/2010 16:57
Կիսվել

ՀՈՒՆՎԱՐ-ՄԱՅԻՍ ԱՄԻՍՆԵՐԻՆ ՀՀ ԲՅՈՒՋԵԻՑ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐՏՔԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՈՒՂՂՎԵԼ Է 10,2 ՄԼՐԴ ԴՐԱՄ

ՀՀ ֆինանսների նախարարության հրապարակած տվյալների համաձայն ընթացիկ տարվա հունվար-մայիս ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջեից 10.2 մլրդ դրամ հատկացվել է պետական պարտքի սպասարկմանը` կազմելով կիսամյակային ծրագրի 53.8%-ը: Մասնավորապես` նշված գումարից 7.3 մլրդ դրամը տրամադրվել է ներքին, 2.9 մլրդ դրամը` արտաքին պարտքի սպասարկմանը: 2009 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ պետական պարտքի սպասարկման ծախսերն աճել են 101.9%-ով կամ 5.1 մլրդ դրամով, ընդ որում, աճ է արձանագրվել ինչպես ներքին, այնպես էլ արտաքին պետական պարտքի սպասարկման ծախսերի գծով: 
Անցած ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջեից տրամադրվել են շուրջ 7.1 մլրդ դրամ սուբսիդիաներ` կազմելով կիսամյակային ծրագրի 81%-ը և 1.8%-ով գերազանցելով նախորդ տարվա նույն ցուցանիշը: 34 մլրդ դրամ են կազմել պետական բյուջեից տրամադրված դրամաշնորհները, որից 32.5 մլրդ դրամը տրամադրվել է պետական հատվածի այլ մակարդակներին, 606.3 մլն դրամը` միջազգային կազմակերպություններին, 38.6 մլն դրամը` օտարերկրյա կառավարություններին: Մասնավորապես` համայնքների բյուջեներին համահարթեցման սկզբունքով տրամադրվել են  13.5 մլրդ դրամի դոտացիաներ` կազմելով առաջին կիսամյակի ծրագրի 83.3%-ը և 17.9%-ով գերազանցելով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը: Դրամաշնորհների կիսամյակային ծրագիրն ընդհանուր առմամբ կատարվել է 76.7%-ով, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նշված ծախսերն ավելացել են 21.8% ով: 
AMP
30/09/2026
դրամ
Դոլար (USD)
362.83
-0.35
Եվրո (EUR)
412.14
+0
Ռուբլի (RUR)
4.3367
+0.018
Լարի (GEL)
139.28
-0.14
48567
+173
Արծաթ
710.01
-6.11