ՀՀ ԲԱՆԿԵՐՆ ԻՐԵՆՑ ՎԱՐԿԵՐԻ ԵՎ ԴԵԲԻՏՈՐԱԿԱՆ ՊԱՐՏՔԵՐԻ 95,7%-Ը ԴԱՍԱԿԱՐԳԵԼ ԵՆ ՈՐՊԵՍ ՍՏԱՆԴԱՐՏ
2010 թվականի առաջին կիսամյակի վերջի դրությամբ ՀՀ առևտրային բանկերի վարկերի և դեբիտորական պարտքերի ընդհանուր ծավալը կազմել է 908,2 մլրդ դրամ, ընդ որում հաշվետու ժամանակահատվածի վերջի դրությամբ բանկերի վարկերի և դեբիտորական պարտքերի 95,7%-ը դասակարգվել է որպես ստանդարտ: ՀՀ կենտրոնական բանկի փոխանցմամբ` որպես հսկվող դասակարգվել են հայաստանյան բանկերի վարկերի և դեբիտորական պարտքերի 2,1%-ը (18,6 մլրդ դրամ), ոչ ստանդարտ`1,5%-ը (13,9 մլրդ դրամ):
Ընթացիկ տարվա առաջին կիսամյակի արդյունքնրով ՀՀ բանկերի վարկերի և դեբիտորական պարտքերի ընդհանուր ծավալի միայն 0,7%-ն է դասակարգվել որպես կասկածելի, իսկ անհուսալի վարկեր ՀՀ բանկերը չեն դասակարգել: