ՀՀ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԲԱՆԿԵՐԻ ՏՐԱՄԱԴՐԱԾ ՎԱՐԿԵՐԻ ԾԱՎԱԼՆԵՐԸ ԿՐՃԱՏՎԵԼ ԵՆ 1.72℅-ՈՎ
ՀՀ Կենտրոնական բանկի հրապարակած տվյալների համաձայն Հայաստանի Հանրապետությունում գործող 22 բանկերը 2009թ. մայիս ամսվա գործունեության արդյունքներով գրանցել են ընդհանուր ակտիվների աճ 0.07℅-ով: Մայիսի 31-ի դրությամբ բանկերի ընդհանուր ակտիվները կազմել են 1098337 մլն ՀՀ դրամ: Հաշվետու ամսվա ընթացքում բանկերում կանխիկ դրամական միջոցների ընդհանուր ծավալը նախորդ ամսվա համեմատությամբ կրճատվել է 325 մլն ՀՀ դրամով կամ 0.59℅-ով և կազմել 54094 մլն ՀՀ դրամ:
Հրապարակած տվյալների համաձայն այս տարվա մայիս ամսվա ընթացքում առևտրային բանկերի կողմից իրավաբանական և ֆիզիկական անձանց տրամադրված վարկերի ընդհանուր ծավալն ապրիլ ամսվա համեմատությամբ կրճատվել է 10871 մլն ՀՀ դրամով կամ 1.72℅-ով և կազմել 621071 մլն ՀՀ դրամ: