Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50-0.50
EUR BUY - 401.00-0.50 EUR SELL - 406.00-1.00
OIL:  BRENT - 117.38+3.22 WTI - 103.27+3.18
COMEX:  GOLD - 3991.10-1.28 SILVER - 53.71-1.92
COMEX:  PLATINUM - 1562.40-0.47
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.82-0.05 EUR/GBP - 1.1202-0.11
FOREX:  EUR/USD - 1.1202-0.11 GBP/USD - 1.3372-0.17
STOCKS RUS:  RTSI - 965.88+2.05
STOCKS US: DOW JONES - 52215.16-1.23 NASDAQ - 25955.34-0.21
STOCKS US: S&P 500 - 7623.68-0.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10690.36-0.32 CAC40 - 7782.82-0.36
STOCKS EUR:  DAX - 25181.65-0.75
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
ՀՀ ԿԲ – ՀՀ ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՆ ԷԱԿԱՆՈՐԵՆ ՉԻ ՏՈՒԺԵԼ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄԻՑ
23/06/2010 13:06
Կիսվել

ՀՀ ԿԲ – ՀՀ ԲԱՆԿԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՆ ԷԱԿԱՆՈՐԵՆ ՉԻ ՏՈՒԺԵԼ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄԻՑ

Այսօր Կենտրոնական բանկում տեղի է ունեցել մամուլի ասուլիս «ՀՀ բանկային համակարգի կողմից տնտեսության վարկավորման զարգացումները ճգնաժամային և հետճգնաժամային ժամանակաշրջանում» թեմայով, որը վարել է  ՀՀ կենտրոնական բանկի Ֆինանսական համակարգի քաղաքականության և ֆինանսականկայունության վարչության պետ Վահե Վարդանյանը: Ասուլիսի շրջանակներում քննարկվել են ՀՀ բանկային համակարգին առնչվող բազմաթիվ հարցեր:

Այսպես, կենտրոնական բանկի ներկայացված տվյալների համաձայն` Հայաստանի բանկային համակարգում 2008 թվականին արձանագրվել է տնտեսությանը տրամադրված վարկերի 51% աճ, 2009թ.-ին` 14% աճ, 2010թ. առաջին հինգ ամիսներին` 6% աճ: 2009թ. վարկերի աճի տեմպի նվազումը պայմանավորված էր համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամով, որն իր ազդեցությունը ցուցաբերեց ՀՀ ֆինանսական  համակարգի վրա արդեն 2008թ. տարեվերջից:  

Բանկային համակարգի զարգացումների առանձնահատկությունների տեսանկյունից 2009թ. կարելի է բաժանել երկու կիսամյակի: Տարվա առաջին կիսամյակը բանկային համակարգի համար եղել է հիմնականում նորաթափանց ճգնաժամի ռիսկերի գնահատման, դիրքերի ճշգրտումների և զսպման մեխանիզմների մշակման կիսամյակ: 2009 թվականի առաջին կիսամյակի ընթացքում և’ բանկային համակարգը և’ վարկառուները վարկավորման նկատմամբ ցուցաբերեցին բավականաչափ զգուշություն` առաջ բերելով վարկային շուկայում պասիվացում: Արդյունքում առաջին կիսամյակում արձանագրվեց տնտեսությանը տրամադրած վարկերի ծավալի 1%-ով նվազում: Հատկանշական է նաև, որ տարվա առաջին կեսին վատորակ վարկերի («հսկվող», «ոչ ստանդարտ» և «կասկածելի» դասերի վարկերը) տեսակարար կշիռը հասավ մինչև 10%-ի: 2009 թվականի երկրորդ կիսամյակից արդեն վարկային շուկան էապես աշխուժացավ (տարվա կտրվածքով ապահովեց տնտեսությանը տրամադրված վարկերի 14% աճ)` ինչին նպաստեց բանկերի և վարկառուների մոտ վարկառուների եկամուտների կայունության որոշակի սպասումների ձևավորումը, ԿԲ կողմից որդեգրված ընդլայնողական քաղաքականությունը և պետության աջակցությամբ իրականացվող տարբեր ծրագրերը: Տարվա երկրորդ կեսին էապես լավացավ նաև վարկերի որակը, ինչի շարունակականության արդյունքում 2010թ-ի մայիսի վերջի դրությամբ վատորակ վարկերի տեսակարար կշիռը նվազեց մինչև 5.8%:

Վարկային շուկայում 2009 թվականի հատկանշական դրսևորումներից է եղել վարկերի կառուցվածքի փոփոխությունը, ըստ որի 2009 թվականին վարկավորումը գերազանցապես տրամադրվել է արդյունաբերության ճյուղին` մեծացնելով վարկային պորտֆելում վերջիններիս տեսակարար կշիռը, ինչն իր հերթին նպաստեց 2009 թվականի երկրորդ կիսամյակում տնտեսության ակտիվացմանը: Վարկային ներդրումների տեմպերի կրճատման վրա ամենամեծ ազդեցությունը ունեցել են սպառողական վարկերը, որոնց աճի  տեմպերը  կտրուկ կրճատվել են 2008 թվականի ապրիլից մինչև 2009 թվականի մայիսն ընկած ժամանակահատվածում` հիմնականում պայմանավորված ֆինանսատնտեսական ճգնաժամի հետևանքով բանկերի վարած ավելի խիստ քաղաքականությամբ: 2009թ. արձանագրվեց սպառողական վարկերի ծավալի 22% նվազում: Ընդ որում պետք է նշել, որ 2010-ի առաջին հինգ ամիսների ընթացքում սպառողական վարկավորումը կրկին աշխուժացել է` կապված հետճգնաժամյան փուլում բանկերի և վարկառուների լավատեսական սպասումների վերականգման հետ: Արդյունաբերության ճյուղի վարկավորումը 2009թ. աճել է 71%-ով:

2010 թվականի առաջին հինգ ամիսների ընթացքում տնտեսության վարկավորումն աճել է 6%-ով կամ 42 մլրդ դրամով: Հատկանշական է, որ տնտեսության գրեթե բոլոր ճյուղերով արձանագրվել է վարկերի աճ: Որպես կանոն տնտեսության վարկավորումը ակտիվանում է հատկապես տարվա երկրորդ կեսին, որը հիմնականում պայմանավորված է արդյունաբերության, շինարարության, ծառայությունների ոլորտներում ամառային ամիսներին սեզոնային ակտիվացմամբ, գյուղատնտեսության ճյուղում աշնանացանի սկսման հետ, ամանորյա օրերին սպառողական վարկերի կտրուկ աճով և այլն: Այս պատճառով 2010 թվականի հաջորդ ամիսներին կանխատեսվում է վարկավորման աճի տեմպերի ավելացում:

Հատկանշական է նաև, որ 2009թ. բանկային համակարգի ֆինանսական միջնորդությունը բնութագրող  Վարկեր/ՀՆԱ հարաբերությունը աճել է 5.3 տոկոսային կետով` կազմելով 22.2%, քանի որ ՀՆԱ-ի 14% կրճատմանը զուգահեռ արձանագրվել է վարկերի 14% աճ: (Համեմատության համար նշենք, որ հարևան Ադրբեջանում այս ցուցանիշի գծով դարձյալ արձանագրվել է 5.3 տոկոսային կետով աճ, իսկ հարևան Վրաստանում` 3.4 տոկոսային կետով նվազում, և կազմել են համապատասխանաբար 23.8% և 25.2%):

Այսպիսով, չնայած միջազգային ֆինանսական և տնտեսական խնդիրները լուրջ ազդեցություն են ունեցել ՀՀ տնտեսության վրա, այնուամենայնիվ բանկային համակարգը դրանից էականորեն չի տուժել, ինչի մասին վկայում է ամփոփ ցուցանիշների (ակտիվների, վարկերի, պարտավորությունների, ավանդների, կապիտալի) գծով շարունակական աճը, ինչպես նաև ռիսկեր բնութագրող որակական ցուցանիշների չվատթարացումը (կապիտալի համարժեքության ցուցանիշը կազմում է 28.6%, ընդհանուր և ընթացիկ իրացվելիության ցուցանիշները` համապատասխանաբար 31.9% և 137.9%, որոնք բավականին բարձր են գտնվում պահանջվող նորմատիվային նվազագույն սահմանաչափերից (նորմատիվային նվազագույն պահանջվող համապատասխանաբար 12%, 15% և 60%)):

Հատկանշական է նաև, որ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի արդյունքում աշխարհում սնանկացան մի շարք ֆինանսական ինստիտուտներ` առաջ բերելով տնտեսական և սոցիալական լուրջ խնդիրներ, իսկ հայաստանյան որևէ ֆինանսական ինստիտուտ սնանկացման ռիսկի առաջ չկանգնեց:

AMP
23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2