ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲԱՆԿԵՐԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ – ԱՆՀՐԱԺԵՇՏ Է ՍՏԵՂԾԵԼ ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐ
Վարկառուների շահերի պաշտպանության տեսանկյունից կարևորվում է շարժական գույքի կադաստրի ստեղծումը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշել է ՀՀ Բանկերի միության նախագահ Արարատ Ղուկասյանն, ով ներկայացնելով Հայաստանի բանկերի միության առաջիկա աշխատանքները, նշել է, որ կառույցը կարևորում է սպառողների շահերի պաշտպանությունը և նախատեսում որոշակի միջոցառումներ իրականացնել այդ ուղղությամբ:
ՀՀ Բանկերի միության նախագահը, ներկայացնելով այս տարվա ընթացքում ՀՀ բանկային համակարգում գրանցված հիմնական միտումները, նշել է, որ բանկերի վարկային պորտֆելում կրճատվել է ֆիզիկական անձանց տրամադրված վարկերի տեսակարար կշիռը, որն ուղեկցվել է փոքր և միջին բիզնեսի հատվածում գործող ընկերությունների վարկավորման ծավալների աճով: