
ՀՈՒՆՎԱՐ-ՄԱՐՏ ԱՄԻՍՆԵՐԻՆ ՀՀ ԲԱՆԿԵՐԻ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՃԵԼ ԵՆ 21,0%-ՈՎ
ՀՀ կենտրոնական բանկը հրապարակել է 2010 թվականի առաջին եռամսյակի արդյունքներով հանրապետությունում գործող 22 առևտրային բանկերի գործունեության ամփոփ նկարագիրը: Ներկայացված տվյալների համաձայն հաշվետու ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ ՀՀ բանկերի ընդհանուր պարտավորությունների համախառն ծավալն աճել է շուրջ 4,8%-ով և կազմել 1 098 178 775 հազար դրամ:
Հատկանշական է, որ ընթացիկ տարվա առաջին երեք ամիսների ընթացքում 21,0%-ով աճել են ՀՀ բանկերի պարավորությունները կառավարության նկատմամբ: Հաշվետու ժամանակաահտվածի վերջի դրության այս ցուցանիշը կազմել է 81 783 743 հազար ՀՀ դրամ:
Այս նույն ժամանակահատվածում պարտավորությունները բանկերի (ներառյալ ԿԲ) և այլ ֆինանսակա կազմակերպությունների նկատմամբ նվազել են 1,9%-ով` կազմելով 299 302 404 հազար ՀՀ դրամ: