ՀՀ ԲԱՆԿԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՍՊԱՌՈՂԱԿԱՆ ՎԱՐԿԵՐԻ ԾԱՎԱԼԸ ԿՐՃԱՏՎԵԼ Է 21.9%-ՈՎ
ՀՀ կենտրոնական բանկը «Բիզնես 24»-ին տրամադրել է 2009 թվականի երրրորդ եռամսյակի ընթացքում Հայստանում գործող 22 առևտրային բանկերի գործունեության վերաբերյալ ամփոփ տեղեկատվություն, որի համաձայն այս տարվա հուլիս-սեպտեմբեր ամիսների ընթացքում ՀՀ-ում գործող 22 առևտրային բանկերի կողմից տրամադրված սպառողական վարկերի ընդհանուր ծավալը նախորդ տարվա համապատասխան եռամսյակի համեմատությամբ կրճատվել է 21.9%-ով և կազմել 134.6 մլրդ դրամ, ընդ որում այս ցուցանիշը եռամսյակային կտրվածքով գրանցել է շուրջ 2.9% անկում:
Նշենք, որ 2008 թվականի երրորդ եռամսյակի արդյունքներով բանկերի կողմից տրամադրված սպառողական վարկերի ծավալը կազմել էր 172.5 մլրդ դրամ: