ՀՀ ԲԱՆԿԵՐԻ ՎԱՐԿԵՐԻ 0,5%-Ը ԴԱՍԱԿԱՐԳՎԱԾ Է ՈՐՊԵՍ ԿԱՍԿԱԾԵԼԻ
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ ընթացիկ տարվա առաջին եռամսյակի արդյունքներով Հայաստանում գործող 22 բանկերի կողմից տրամադրված վարկերի շուրջ 0,5%-ը դասակարգված է որպես կասկածելի:
ԿԲ տվյալների համաձայն այս տարվա հունվար-մարտ ամիսների արդյունքներով ՀՀ առևտրային բանկերի վարկերի և դեբիտորական պարտքերի համախառն ծավալը կազմել է 927 345 576,7 հազար դրամ, ընդ որում վարկերի գերակշիռ մասը` 95,2%-ը, (882 848 798 հազար ՀՀ դրամ) դասակարգվել է որպես ստանդարտ, 2,5%-ը` հսկվող (23 381 230 հազար ՀՀ դրամ), իսկ 1,8%-ը` ոչ ստանդարտ (16 271 413 հազար ՀՀ դրամ):Կասկածելի դասակարգված վարկերի ընդհանուր ծավալը կազմել է 4 844 134,2 հազար ՀՀ դրամ:
Հատկանշական է, որ 2009 թվականի առաջին եռամսյակի համեմատության այս տարվա նույն եռամսյակում ՀՀ բանկային համակարգում կասկածելի դասակարգված վարկերի տեսակարար կշիռը վարկերի և դեբիտորական պարտքների ընդհանուր ծավալում զգալի կրճատվել է: 2009 թվականի առաջին երեք ամիսների արդյունքներով կասկածելի դասակարգվել էին վարկերի 1,3%-ը: