Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50-0.50
EUR BUY - 401.00-0.50 EUR SELL - 406.00-1.00
OIL:  BRENT - 117.38+3.22 WTI - 103.27+3.18
COMEX:  GOLD - 3991.10-1.28 SILVER - 53.71-1.92
COMEX:  PLATINUM - 1562.40-0.47
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.82-0.05 EUR/GBP - 1.1202-0.11
FOREX:  EUR/USD - 1.1202-0.11 GBP/USD - 1.3372-0.17
STOCKS RUS:  RTSI - 965.88+2.05
STOCKS US: DOW JONES - 52215.16-1.23 NASDAQ - 25955.34-0.21
STOCKS US: S&P 500 - 7623.68-0.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10690.36-0.32 CAC40 - 7782.82-0.36
STOCKS EUR:  DAX - 25181.65-0.75
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
ՀՈՒՆՎԱՐԻՆ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՀԱՐԿԱՅԻՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ 14.6%‑ՈՎ
03/03/2010 09:47
Կիսվել

ՀՈՒՆՎԱՐԻՆ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՀԱՐԿԱՅԻՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ 14.6%‑ՈՎ

 ՀՀ ֆինանսների նախարարությունից տեղեկացնում են, որ 2010 թվականի հունվար ամսին պետական բյուջե մուտքագրված հարկերն ու տուրքերը կազմել են շուրջ 40.2 մլրդ դրամ և 34.4%-ով ապահովել եռամսյակային ծրագիրը: 2009 թվականի հունվարի համեմատ նշված եկամուտներն աճել են 14.6%‑ով կամ 5.1 մլրդ դրամով, ինչը հիմնականում պայմանավորված է ավելացված արժեքի հարկի և եկամտահարկի աճով:

Հարկերի ու տուրքերի 54.4%-ն ապահովվել է ավելացված արժեքի հարկի հաշվին, որը կազմել է 21.9 մլրդ դրամ և 20.5%-ով կամ 3.7 մլրդ դրամով գերազանցել նախորդ տարվա նույն ցուցանիշը: Ընդ որում, մուտքերի աճը ապահովվել է հիմնականում ներքին շրջանառության հաշվին: ԱԱՀ-ի մուտքերից ավելի քան 13 մլրդ դրամը ստացվել է ՀՀ սահմանին հարկումից, 8.8 մլրդ դրամը` ներքին շրջանառությունից:

Պետական բյուջեի հարկերի ու տուրքերի 8.8%-ն ապահովվել է ակցիզային հարկի հաշվին` կազմելով ավելի քան 3.5 մլրդ դրամ: Մասնավորապես` հանրապետություն ներմուծված ենթաակցիզային ապրանքների հարկումից ստացվել է 2.6 մլրդ դրամ, որից 1.15 մլրդ դրամը` բենզինի և դիզելային վառելիքի, 1.1 մլրդ դրամը` ծխախոտի ներմուծման հարկումից: Հանրապետությունում արտադրվող ենթաակցիզային ապրանքների հարկումից պետական բյուջեի մուտքերը կազմել են 925.6 մլն դրամ, որից 275.8 մլն դրամը ստացվել է ներքին արտադրության ծխախոտի իրացումից: Նախորդ տարվա հունվար ամսվա համեմատ ակցիզային հարկի մուտքերն աճել են 8.9%-ով կամ 289.3 մլն դրամով, ինչը հիմնականում պայմանավորված է բենզինի և դիզելային վառելիքի ներմուծումից ստացված հարկերի աճով:

Հունվար ամսվա պետական բյուջեի հարկային եկամուտների 11.5%-ն ապահովվել է շահութահարկի հաշվին` կազմելով 4.6 մլրդ դրամ: Նախորդ տարվա համեմատ շահութահարկի մուտքերն աճել են 17.8%-ով կամ 695.9 մլն դրամով: Աճը հիմնականում պայմանավորված է ոչ ռեզիդենտների, մեկ տոկոս դրույքաչափով և ոչ պետական ձեռնարկությունների կողմից վճարված շահութահարկի աճով:

2010 թվականի հունվար ամսին ՀՀ պետական բյուջե մուտքագրված եկամտահարկը կազմել է 4.4 մլրդ դրամ` ապահովելով հարկերի ու տուրքերի 11.1%-ը: Նախորդ տարվա հունվարի համեմատ եկամտահարկի մուտքերն աճել են 43.8%-ով կամ 1.4 մլրդ դրամով:Հաշվետու ժամանակահատվածում մաքսատուրքի գծով մուտքերը կազմել են 2 մլրդ դրամ` 21%-ով կամ 541.8 մլն դրամով զիջելով 2009 թվականի հունվար ամսվա ցուցանիշը:

2010 թվականի հունվար ամսվա ընթացքում պետական տուրքից պետական բյուջեի մուտքերը կազմել են շուրջ 916.2 մլն դրամ կամ առաջին եռամսյակի համար ծրագրված մուտքերի 23.7%-ը: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ այն նվազել է 29.1%-ով կամ 376.2 մլն դրամով, ինչը հիմնականում պայմանավորված է ՀՀ-ից օդային տրանսպորտի միջոցներով ֆիզիկական անձանց ելքի, ֆիզիկական անձանց տրվող իրավաբանական նշանակություն ունեցող փաստաթղթերի, որոշակի ծառայությունների կամ գործողությունների և հյուպատոսական ծառայությունների կամ գործողությունների իրականացման համար գանձվող տուրքերի նվազմամբ:

Գործունեության առանձին տեսակներից գանձված հաստատագրված վճարները հունվար ամսին կազմել են 1.7 մլրդ դրամ` 11.5%-ով կամ 172.8 մլն դրամով գերազանցելով 2009 թվականի համապատասխան ցուցանիշը: Աճը հիմնականում պայմանավորված է խաղատների գործունեության կազմակերպման և դրամական շահումով խաղային ավտոմատների շահագործման համար գանձվող հաստատագրված վճարների աճով:

2010 թվականի հունվար ամսվա ընթացքում ՀՀ պետական բյուջե են մուտքագրվել 547.7 մլն դրամ բնօգտագործման և բնապահպանական վճարներ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նշված մուտքերն աճել են 21.5%-ով` հիմնականում պայմանավորված օգտակար հանածոների արդյունահանման համար գանձվող վճարների աճով:

Պարտադիր սոցիալական ապահովության վճարների գծով բյուջետային եկամուտները կազմել են շուրջ 6.8 մլրդ դրամ և 30.7%-ով ապահովել եռամսյակային ծրագիրը: 2009 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ պարտադիր սոցիալական ապահովության վճարներն աճել են 41.7%-ով կամ շուրջ 2 մլրդ դրամով:

Հաշվետու ժամանակահատվածում պետական բյուջեի այլ եկամուտները կազմել են 4.2 մլրդ դրամ և 68.5%-ով ապահովել եռամսյակային ծրագրային ցուցանիշը: 2009 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ այլ եկամուտներն աճել են 2.1 անգամ, որը հիմնականում պայմանավորված է բանկերում և այլ ֆինանսավարկային հաստատություններում բյուջեի ժամանակավոր ազատ միջոցների տեղաբաշխումից և դեպոզիտներից ստացվող տոկոսավճարների աճով:

2010 թվականի հունվար ամսվա ընթացքում արտաքին աղբյուրներից պաշտոնական դրամաշնորհներ չեն ստացվել:

AMP
23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2