Ֆինանսական

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 408.00-1.00 EUR SELL - 413.00-1.00
OIL:  BRENT - 103.43-3.35 WTI - 89.78-4.51
COMEX:  GOLD - 4177.60+1.09 SILVER - 60.67-0.90
COMEX:  PLATINUM - 1719.30+0.27
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 156.69-0.39 EUR/GBP - 1.1334-0.25
FOREX:  EUR/USD - 1.1334-0.25 GBP/USD - 1.3227-0.11
STOCKS RUS:  RTSI - 843.22+0.46
STOCKS US: DOW JONES - 51349.92-0.26 NASDAQ - 26797.54-0.09
STOCKS US: S&P 500 - 7670.84-0.17
STOCKS JAPAN:  NIKKEI - 66753.72+1.94 TOPIX - 4108.65+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24613.27+0.37 SSEC - 3842.19+0.31
STOCKS EUR:  FTSE100 - 10636.71-0.45 CAC40 - 8035.87-0.53
STOCKS EUR:  DAX - 25399.21+0.10
30/09/2026  CBA:  USD - 362.83-0.35 GBP - 482.2+1.49
30/09/2026  CBA:  EURO - 412.14+0
30/09/2026  CBA:  GOLD - 48567+173 SILVER - 710.01-6.11
ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐՆ ԱՎԵԼԱՑԵԼ ԵՆ 65.9 ՄԼՐԴ, ԾԱԽՍԵՐԸ` 35.8 ՄԼՐԴ ԴՐԱՄՈՎ
30/07/2010 12:01
Կիսվել

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐՆ ԱՎԵԼԱՑԵԼ ԵՆ 65.9 ՄԼՐԴ, ԾԱԽՍԵՐԸ` 35.8 ՄԼՐԴ ԴՐԱՄՈՎ

2010 թվականի առաջին կիսամյակում ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են ավելի քան 366.3 մլրդ դրամ, իսկ ծախսերը` 383.2 մլրդ դրամ, որոնք ապահովել են կառավարության կողմից առաջին կիսամյակի համար հաստատված ծրագրի համապատասխանաբար 110.3 և 92.6%-ը: ՀՀ ֆինանսների նախարարության փոխանցմամբ` պետական բյուջեի տարեկան ծրագրային ցուցանիշները կատարվել են եկամուտների գծով` 50.4%-ով, ծախսերի գծով` 44.8%-ով:

Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի եկամուտներն աճել են 21.9%-ով կամ 65.9 մլրդ դրամով: Ընդ որում, 21.3%-ով (59.9 մլրդ դրամով) ավելացել են հարկային եկամուտները, պետական տուրքերը և պարտադիր սոցիալական ապահովության վճարները, 41.9%-ով կամ 7 մլրդ դրամով` այլ եկամուտները: Միևնույն ժամանակ, պաշտոնական դրամաշնորհների գծով մուտքերը նվազել են 38.3%-ով կամ 1 մլրդ դրամով: 

Պետական բյուջեի եկամուտների 93%-ը ձևավորվել է հարկային եկամուտների, պետական տուրքերի և պարտադիր սոցիալական ապահովության վճարների, 6.5%-ը` այլ եկամուտների, 0.5%-ը` պաշտոնական դրամաշնորհների հաշվին: ՙՀայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի մասին՚ ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 11-րդ կետին համապատասխան պետական բյուջեում ներառվել են նաև պետական հիմնարկների արտաբյուջետային ֆոնդերի միջոցները, որոնց եկամուտները հաշվետու ժամանակահատվածում կազմել են շուրջ 9.1 մլրդ դրամ:

2010 թվականի առաջին կիսամյակում ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին կատարվել են 383.2 մլրդ դրամի ծախսեր` կազմելով կիսամյակային ծրագրի 92.6%-ը: Մասնավորապես` 348.8 մլրդ դրամ են կազմել ընթացիկ ծախսերը, 34.5 մլրդ դրամ` ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնությունները: Հաշվետու ժամանակահատվածում 6.1 մլրդ դրամի ծախսեր են կատարվել պետական հիմնարկների արտաբյուջետային միջոցների հաշվին: 2009 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի ծախսերն ավելացել են 10.3%-ով կամ 35.8 մլրդ դրամով: Աճը հիմնականում պայմանավորված է պետական պարտքի սպասարկման ծախսերի, դրամաշնորհների և ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերի ավելացմամբ, ինչպես նաև ոչ ֆինանսական ակտիվների օտարումից մուտքերի նվազմամբ: 

AMP
30/09/2026
դրամ
Դոլար (USD)
362.83
-0.35
Եվրո (EUR)
412.14
+0
Ռուբլի (RUR)
4.3367
+0.018
Լարի (GEL)
139.28
-0.14
48567
+173
Արծաթ
710.01
-6.11