Ֆինանսական

USD BUY - 364.50+0.00 USD SELL - 367.00+0.00
EUR BUY - 418.50-0.50 EUR SELL - 424.50-1.50
OIL:  BRENT - 87.61+6.35 WTI - 82.07+4.98
COMEX:  GOLD - 4361.80+0.49 SILVER - 65.11+2.81
COMEX:  PLATINUM - 1770.30+0.61
LME:  ALUMINIUM - 3184.00-0.27 COPPER - 13791.00-0.12
LME:  NICKEL - 17249.00+0.09 TIN - 55268.00+2.50
LME:  LEAD - 1877.50-1.00 ZINC - 3643.00+1.43
FOREX:  USD/JPY - 159.16+0.89 EUR/GBP - 1.1541-0.15
FOREX:  EUR/USD - 1.1541-0.15 GBP/USD - 1.351+0.16
STOCKS RUS:  RTSI - 874.57-0.01
STOCKS US: DOW JONES - 53975.98-0.11 NASDAQ - 26605.36-0.32
STOCKS US: S&P 500 - 7753.11-0.06
STOCKS JAPAN:  NIKKEI - 66970.22+0.00 TOPIX - 4100.61+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 25652.82-1.10 SSEC - 3934.09-0.82
STOCKS EUR:  FTSE100 - 10862.50-0.35 CAC40 - 8726.03+0.13
STOCKS EUR:  DAX - 26323.88+0.02
11/08/2026  CBA:  USD - 366.07+0.19 GBP - 494.08+0.07
11/08/2026  CBA:  EURO - 422.23-0.58
11/08/2026  CBA:  GOLD - 50896-104 SILVER - 752.48-4.14
ՀՈՒՆՎԱՐԻՆ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԸ ԿԱԶՄԵԼ ԵՆ 57.1 ՄԼՐԴ ԴՐԱՄ, ծԱԽՍԵՐԸ`  36.9 ՄԼՐԴ ԴՐԱՄ
23/02/2011 15:26
Կիսվել

ՀՈՒՆՎԱՐԻՆ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԸ ԿԱԶՄԵԼ ԵՆ 57.1 ՄԼՐԴ ԴՐԱՄ, ծԱԽՍԵՐԸ` 36.9 ՄԼՐԴ ԴՐԱՄ

2011 թվականի պետական բյուջեի հունվար ամսվա եկամուտները կազմել են 57.1 մլրդ դրամ, իսկ ծախսերը` 36.9 մլրդ դրամ, որոնք համապատասխանաբար 31.4%-ով և 17.7%-ով ապահովել են ՀՀ կառավարության առաջին եռամսյակի հաստատած ծրագրային ցուցանիշների կատարումը: Պետական բյուջեի տարեկան ծրագրային ցուցանիշները կատարվել են եկամուտների գծով` 6.9%-ով, ծախսերի գծով` 4%-ով:

ՀՀ ֆինանսների նախարարության հրապարակած տվյալների համաձայն, նախորդ տարվա հունվար ամսվա համեմատ պետական բյուջեի եկամուտներն աճել են 11.6%-ով կամ շուրջ 6 մլրդ դրամով, որն ապահովվել է հարկերի, պետական տուրքերի և պարտադիր սոցիալական ապահովության վճարների 12.9% (6.1 մլրդ դրամ) աճով: Հաշվետու ժամանակահատվածում այլ եկամուտները նվազել են 2.3%-ով, իսկ արտաքին աղբյուրներից պաշտոնական դրամաշնորհներ չեն ստացվել:

2011 թվականի հունվարին ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին կատարվել են 36.9 մլրդ դրամի ծախսեր: Մասնավորապես` շուրջ 35.2 մլրդ դրամ են կազմել ընթացիկ ծախսերը, 1.8 մլրդ դրամ` ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնությունները: Հաշվետու տարում 362 մլն դրամի ծախսեր են կատարվել պետական հիմնարկների արտաբյուջետային միջոցների հաշվին` կազմելով ծրագրվածի 14.2%-ը: 2010 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ պետական բյուջեի ծախսերը նվազել են 4.4% ով կամ 1.7 մլրդ դրամով, ինչը հիմնականում պայմանավորված է հիմնական միջոցների և պետական հատվածի այլ մակարդակներին հատկացվող դրամաշնորհների գծով ծախսերի նվազմամբ:

Այսպիսով, 2011 թվականի հունվարին ՀՀ պետական բյուջեն կատարվել է 20.1 մլրդ դրամ հավելուրդով` առաջին եռամսյակում նախատեսված 26.7 մլրդ դրամ պակասուրդի դիմաց: Ներքին աղբյուրների գծով հավելուրդը կազմել է շուրջ 16.9 մլրդ դրամ, իսկ արտաքին ֆինանսավորման գծով` 3.3 մլրդ դրամ:

AMP
11/08/2026
դրամ
Դոլար (USD)
366.07
+0.19
Եվրո (EUR)
422.23
-0.58
Ռուբլի (RUR)
4.4217
-0.0137
Լարի (GEL)
139.74
+0.03
50896
-104
Արծաթ
752.48
-4.14