Ֆինանսական

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 408.00-1.00 EUR SELL - 413.00-1.00
OIL:  BRENT - 96.87-6.34 WTI - 89.12-0.74
COMEX:  GOLD - 4148.60-0.69 SILVER - 60.10-0.94
COMEX:  PLATINUM - 1732.80+0.79
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 158.16+0.94 EUR/GBP - 1.1321-0.11
FOREX:  EUR/USD - 1.1321-0.11 GBP/USD - 1.325+0.17
STOCKS RUS:  RTSI - 854.88+1.38
STOCKS US: DOW JONES - 50906.05-0.86 NASDAQ - 26861.06+0.24
STOCKS US: S&P 500 - 7651.54-0.25
STOCKS JAPAN:  NIKKEI - 66753.72+1.94 TOPIX - 4108.65+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24613.27+0.37 SSEC - 3842.19+0.31
STOCKS EUR:  FTSE100 - 10606.00-0.29 CAC40 - 7964.51-0.89
STOCKS EUR:  DAX - 25199.19-0.79
30/09/2026  CBA:  USD - 362.83-0.35 GBP - 482.2+1.49
30/09/2026  CBA:  EURO - 412.14+0
30/09/2026  CBA:  GOLD - 48567+173 SILVER - 710.01-6.11
ՀՈՒՆՎԱՐ-ՓԵՏՐՎԱՐԻՆ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ 21.8%-ՈՎ, ԾԱԽՍԵՐԸ` 7.4%-ՈՎ
29/03/2010 15:48
Կիսվել

ՀՈՒՆՎԱՐ-ՓԵՏՐՎԱՐԻՆ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ 21.8%-ՈՎ, ԾԱԽՍԵՐԸ` 7.4%-ՈՎ

ՀՀ ֆինանսների նախարարությունը հրապարակել է այս տարվա հունվար-փետրվար ամիսներին ՀՀ պետական բյուջեի կատարողական վերաբերյալ ամփոփ տվյալներ, որոնց համաձայն  հաշվետու ամիսների եկամուտները կազմել են ավելի քան 103.1 մլրդ դրամ, իսկ ծախսերը` 106.2 մլրդ դրամ, որոնք ապահովել են ՀՀ կառավարության կողմից առաջին եռամսյակի համար հաստատված ծրագրի համապատասխանաբար 68.3 և 57.5 տոկոսը: Պետական բյուջեի տարեկան ծրագրային ցուցանիշները կատարվել են եկամուտների գծով` 14.3%-ով, ծախսերի գծով` 12.6%-ով:

Նախորդ տարվա հունվար-փետրվար ամիսների համեմատ պետական բյուջեի եկամուտներն աճել են 21.8%-ով կամ 18.5 մլրդ դրամով: Ընդ որում, 19%-ով (12.9 մլրդ դրամով) ավելացել են հարկային եկամուտները և պետական տուրքերը, 28.1%-ով (3.6 մլրդ դրամով)` պարտադիր սոցիալական ապահովության վճարները, իսկ այլ եկամուտներն աճել են 50.5%-ով կամ 2.1 մլրդ դրամով:

Պետական բյուջեի եկամուտների 78%-ը ձևավորվել է հարկային եկամուտների և պետական տուրքերի, 15.9%-ը` պարտադիր սոցիալական ապահովության վճարների, 6.1%-ը` այլ եկամուտների հաշվին: ՙ"Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի մասին"  ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 11-րդ կետին համապատասխան պետական բյուջեում ներառվել են նաև պետական հիմնարկների արտաբյուջետային ֆոնդերի միջոցները, որոնց եկամուտները հաշվետու ժամանակահատվածում կազմել են ավելի քան 1.7 մլրդ դրամ:

2010 թվականի հունվար-փետրվար ամիսներին ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին կատարվել են շուրջ 106.2 մլրդ դրամի ծախսեր` կազմելով եռամսյակային ծրագրի 57.5%-ը, որից 753.2 մլն դրամը` պետական հիմնարկների արտաբյուջետային միջոցների հաշվին: Մասնավորապես` 98.8 մլրդ դրամ են կազմել ընթացիկ ծախսերը, 7.4 մլրդ դրամ` ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնությունները:

2009 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ բյուջեի ծախսերն ավելացել են 7.4%-ով կամ 7.3 մլրդ դրամով: Աճը հիմնականում պայմանավորված է ոչ ֆինանսական ակտիվների գծով ծախսերի և պետական պարտքի սպասարկման ծախսերի ավելացմամբ, ինչպես նաև ոչ ֆինանսական ակտիվների օտարումից մուտքերի նվազմամբ:

AMP
30/09/2026
դրամ
Դոլար (USD)
362.83
-0.35
Եվրո (EUR)
412.14
+0
Ռուբլի (RUR)
4.3367
+0.018
Լարի (GEL)
139.28
-0.14
48567
+173
Արծաթ
710.01
-6.11