Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00+0.00 EUR SELL - 403.50+0.50
OIL:  BRENT - 91.70-5.02 WTI - 85.91-4.15
COMEX:  GOLD - 4105.00+0.96 SILVER - 52.56+1.37
COMEX:  PLATINUM - 1577.60+2.02
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 157.96-0.19 EUR/GBP - 1.1221+0.55
FOREX:  EUR/USD - 1.1221+0.55 GBP/USD - 1.3445+0.46
STOCKS RUS:  RTSI - 939.40-1.10
STOCKS US: DOW JONES - 52389.75+2.15 NASDAQ - 25253.14+2.74
STOCKS US: S&P 500 - 7549.94+2.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 60459.58+2.87 TOPIX - 3893.71+1.98
STOCKS CHINA:  HANG SENG - 24557.04+0.44 SSEC - 3663.72+0.08
STOCKS EUR:  FTSE100 - 10782.87+1.02 CAC40 - 8233.30+1.16
STOCKS EUR:  DAX - 26267.19+1.73
10/11/2026  CBA:  USD - 360.43+0 GBP - 484.06+0.4
10/11/2026  CBA:  EURO - 404.55+1.19
10/11/2026  CBA:  GOLD - 47708+781 SILVER - 609.82+7.01
ՀՀ ԿԲ – ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ Է ԵՆԹԱՐԿՎԵԼ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՀՈՒՍՏԱՎՈՐՄԱՆ ՆՈՐՄԱՏԻՎԸ
01/02/2011 17:06
Կիսվել

ՀՀ ԿԲ – ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ Է ԵՆԹԱՐԿՎԵԼ ՊԱՐՏԱԴԻՐ ՊԱՀՈՒՍՏԱՎՈՐՄԱՆ ՆՈՐՄԱՏԻՎԸ

Կենտրոնական բանկի խորհուրդը փետրվարի 1-ի նիստում, որը վարում էր ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, ապադոլարացմանն ուղղված միջոցառումների շրջանակներում փոփոխություններ կատարեց «Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 2-ում, մասնավորապես, փոփոխության է ենթարկվել պարտադիր պահուստավորման նորմատիվը:

 Հավատարիմ մնալով իր կողմից հայտարարված քաղաքականությանը, Կենտրոնական բանկը պարտադիր պահուստավորման նորմատիվի փոփոխությունն իրականացնում է փուլերով՝ աստիճանաբար անցում կատարելով Հայաստանի Հանրապետության դրամով պահուստավորմանը: Տվյալ փուլում սահմանվել է, որ բանկերի կողմից արտարժույթով ներգրավված միջոցների դիմաց Կենտրոնական բանկում տեղաբաշխվող պարտադիր պահուստների նվազագույն չափից, որը կազմում է ներգրավված միջոցների 12 տոկոսը, 9%-ը պետք է իրականացվի Հայաստանի Հանրապետության դրամով (նախկինում 6%-ի փոխարեն), իսկ 3%-ը` համապատասխան արտարժույթով (Եվրո-ի համար Եվրոյով, մնացած արտարժույթների համար` ԱՄՆ դոլարով, նախկինում 6%-ի փոխարեն): Կենտրոնական բանկի խորհրդի կողմից ընդունված այս որոշման պահանջները ուժի մեջ են մտնում ընդունման պահից, և բանկերի վրա տարածվելու են 2011 թվականի փետրվարի 8-ից` պահուստավորման հաշվետու ժամանակաշրջանից սկսած:

Շարունակելով ֆինանսական կազմակերպությունների կողմից ներկայացվող հաշվետվությունների պարզեցման գործընթացը, որը սկսվել է 2010 թվականի դեկտեմբերին ՀՀ տարածքում գործող վարկային կազմակերպությունների, ներդրումային ծառայություններ մատուցող անձանց, ապահովագրական ընկերությունների և բանկերի համար Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակին կատարված վճարների վերաբերյալ հաշվետվական ձևի ներկայացման պարտադիր պահանջը հանելով, ԿԲ խորհուրդը փոփոխություններ կատարեց «Ապահովագրական բրոքերների հաշվետվությունների ձևը, տեղեկատվության կազմը և ներկայացման կարգն ու ժամկետները» փաստաթղթում, «Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ում և «Գրավատնային գործունեություն իրականացնող անձանց կողմից ներկայացվող հաշվետվությունները, դրանց ձևերը և լրացման կարգը» փաստաթղթում. դրանց համաձայն գրավատների, փոխանակման կետերի և ապահովագրական բրոքերների նկատմամբ ևս չի կիրառվելու Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակին կատարվող վճարների վերաբերյալ հաշվետվական ձևի ներկայացման պահանջը, քանի որ տվյալ տեղեկատվությունը հնարավոր է այլ աղբյուրներից ստանալ:

Արտարժույթի առուվաճառք իրականացնելու լիցենզիաներ տրամադրվեցին «ԱԼԵՔՍ ԳՐԻԳ» ՍՊԸ-ի թիվ 8 մասնաճյուղին, «ԱԼԵՔՍ ԳՐԻԳ» ՍՊԸ-ի թիվ 9 մասնաճյուղին, «ՍԻՄԱՈ» ՍՊԸ-ին և «ԴԻ ՋԻ ԷՍ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ին: Ուժը կորցրած ճանաչվեցին «ԱՅ ԷՍ ՋԻ» ապահովագրական ՍՊԸ-ի ոչ կյանքի ապահովագրության թվով 2 լիցենզիաներ:
10/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0
Եվրո (EUR)
404.55
+1.19
Ռուբլի (RUR)
4.3579
-0.0208
Լարի (GEL)
138.92
-0.02
47708
+781
Արծաթ
609.82
+7.01