Ֆինանսական

USD BUY - 367.50+0.00 USD SELL - 370.00+0.00
EUR BUY - 425.00+0.00 EUR SELL - 432.00+0.00
OIL:  BRENT - 91.99-1.17 WTI - 87.76-0.45
COMEX:  GOLD - 4560.50+1.36 SILVER - 75.62-0.04
COMEX:  PLATINUM - 1922.90+0.23
LME:  ALUMINIUM - 3666.50+0.84 COPPER - 13636.00+0.78
LME:  NICKEL - 19062.00+0.63 TIN - 55418.00+1.88
LME:  LEAD - 2016.00+0.50 ZINC - 3540.00+0.78
FOREX:  USD/JPY - 159.26-0.03 EUR/GBP - 1.1659+0.19
FOREX:  EUR/USD - 1.1659+0.19 GBP/USD - 1.3459+0.22
STOCKS RUS:  RTSI - 1137.98-0.22
STOCKS US: DOW JONES - 51032.46+0.72 NASDAQ - 26972.62+0.20
STOCKS US: S&P 500 - 7580.06+0.22
STOCKS JAPAN:  NIKKEI - 66329.50+2.53 TOPIX - 3957.17+1.41
STOCKS CHINA:  HANG SENG - 25182.39+0.70 SSEC - 4068.57-0.73
STOCKS EUR:  FTSE100 - 10409.28-0.16 CAC40 - 8183.34-0.07
STOCKS EUR:  DAX - 25104.70+0.05
29/05/2026  CBA:  USD - 368.18+0.13 GBP - 494.02-0.64
29/05/2026  CBA:  EURO - 428.71+0.37
29/05/2026  CBA:  GOLD - 52314-1118 SILVER - 864.36-37.85
ՈՉ ՌԵԶԻԴԵՆՏՆԵՐԻ ՓԱՅԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆԸ  ՀՀ ԲԱՆԿԵՐԻ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԱՃԵԼ
02/08/2010 11:22
Կիսվել

ՈՉ ՌԵԶԻԴԵՆՏՆԵՐԻ ՓԱՅԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆԸ ՀՀ ԲԱՆԿԵՐԻ ԿԱՆՈՆԱԴՐԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ԱՃԵԼ

2010 թվականի առաջին կիսամյակի արդյունքներով ՀՀ-ում գործող 21 բանկերի փաստացի լրացված կանոնադրական հիմնադրամը կազմել է 195,2 մլրդ դրամ: ՀՀ կենտրոնական բանկի հրապարակած պաշտոնական տվյալների համաձայն այս տարվա երկրորդ եռամսյակի ընթացքում առաջին եռամսյակի վերջի դրությամբ ՀՀ առևտրային բանկերի կանոնադրական հիմնադրամի համախառն ծավալն աճել է 1,3%-ով: Հատկանաշական է, որ հունիս ամսվա վերջի դրությամբ Հայաստանում գործող բանկերի կանոնադրական հիմնադրամում ոչ ռեզիդենտների փայամասնությունը կազմել է 74,5% (142,4 մլրդ դրամ): Այս ցուցանիշը ապրիլ-հունիս ժամանակահատվածում նախորդ եռամսյակի համեմատությամբ աճել է 7,9%-ով:

Ներկայացված տվյալների համաձայն հայաստանյան բանկերի գլխավոր պահուստը ընթացիկ տարվա առաջին կիսամյակի արդյունքներով կազմել է 14,7 մլրդ դրամ, ընդ որում երկրորդ եռամսյակում առաջին եռամսյակի հաեմատությամբ ցուցանիշն աճել է 79,4%-ով:

Նշենք նաև, որ ընթացիկ ժամանակաշրջանում առևտրային բանկերի չբաշխված շահույթը կազմել է 12,1 մլրդ դրամ: Ընդհանուր առմամբ, հաշվետու ժամանակահատվածի վերջի դրությամբ բանկերի հաշվեկշռային ընդհանուր կապիտալը կազմել է 293,6 մլրդ դրամ: Ցուցանիշը երկրորդ եռամսյակում առաջին եռամսյակի համեմատությամբ աճել է 2,9%-ով:

Ներկայումս Հայաստանում գործում է 21 բանկ` 393 մասնաճյուղերով: 

AMP
29/05/2026
դրամ
Դոլար (USD)
368.18
+0.13
Եվրո (EUR)
428.71
+0.37
Ռուբլի (RUR)
5.1754
-0.0043
Լարի (GEL)
138.15
+0.32
52314
-1118
Արծաթ
864.36
-37.85