Ֆինանսական

USD BUY - 368.50+0.00 USD SELL - 371.00+0.00
EUR BUY - 430.00+1.00 EUR SELL - 436.50+1.50
OIL:  BRENT - 108.12-4.45 WTI - 100.60-3.58
COMEX:  GOLD - 4555.80+0.80 SILVER - 75.58+3.34
COMEX:  PLATINUM - 2011.90+2.15
LME:  ALUMINIUM - 3522.00+0.00 COPPER - 12996.50+0.00
LME:  NICKEL - 19365.00+0.00 TIN - 49423.00+0.00
LME:  LEAD - 1949.00+0.00 ZINC - 3344.50+0.00
FOREX:  USD/JPY - 157.77+0.34 EUR/GBP - 1.172+0.31
FOREX:  EUR/USD - 1.172+0.31 GBP/USD - 1.3567+0.35
STOCKS RUS:  RTSI - 1105.63+1.02
STOCKS US: DOW JONES - 49298.25+0.73 NASDAQ - 25326.13+1.03
STOCKS US: S&P 500 - 7259.22+0.81
STOCKS JAPAN:  NIKKEI - 59513.12+0.00 TOPIX - 3728.73+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 26213.78+1.22 SSEC - 4160.17+1.17
STOCKS EUR:  FTSE100 - 10219.11-1.40 CAC40 - 8062.31+1.08
STOCKS EUR:  DAX - 24401.70+1.71
06/05/2026  CBA:  USD - 370-0.44 GBP - 504.57+2.92
06/05/2026  CBA:  EURO - 436.12+3.22
06/05/2026  CBA:  GOLD - 54445-780 SILVER - 873.57+2.48
ԵՐԵՎԱՆՈՒՄ ԻՐ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐՆ Է ՍԿՍԵԼ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԵՏԱԽՈՒԶՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԷԳՄՈՆՏ ԽՈՒՄԲԸ
11/07/2011 16:22
Կիսվել

ԵՐԵՎԱՆՈՒՄ ԻՐ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐՆ Է ՍԿՍԵԼ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԵՏԱԽՈՒԶՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԷԳՄՈՆՏ ԽՈՒՄԲԸ

Երևանում իր աշխատանքներն է սկսել Ֆինանսական հետախուզության մարմինների Էգմոնտ խումբը` Էգմոնտ խմբի կոմիտեի նիստի գումարմամբ: Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ՀՀ ԿԲ Հասարակայնության հետ կապերի ծառայությունից` Էգմոնտ խումբը (www.egmontgroup.org) ստեղծվել է 1995 թ-ին` նպատակ ունենալով համագործակցության միասնական հարթակ ձևավորել փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի նպատակով ստեղծված տարբեր պետությունների ֆինանսական հետախուզության ազգային մարմինների (ՖՀՄ) համար: Էգմոնտ խմբի հիմնական դերը այդ կառույցին անդամակցող ՖՀՄ-երի միջև տեղեկատվության փոխանակման միասնական սկզբունքների և անվտանգ ցանցի գործարկումն ու զարգացումն է:

Ներկայումս խմբին անդամակցում են շուրջ 120 պետությունների ֆինանսական հետախուզության մարմիններ:  ՀՀ կենտրոնական բանկի Ֆինանսական դիտարկումների կենտրոնը Էգմոնտ խմբի լիարժեք անդամի կարգավիճակ է ձեռք բերել 2007 թ. մայիսի 29-ին:

Էգմոնտ խումբը յուրաքանչյուր տարի գումարում է մեկ լիագումար նիստ, ինչպես նախաաշխատանքային խմբերի մեկ հանդիպում:

2008 թ. մայիսին Հարավային Կորեայի Սեուլ քաղաքում կայացած Էգմոնտ խմբի լիագումար նիստի ժամանակ ՀՀ ԿԲ Ֆինանսական դիտարկումների կենտրոնի պատվիրակության առաջարկով որոշվել է Էգմոնտ խմբի 2011 թ. 19-րդ լիագումար նիստն անցկացնել Հայաստանի Հանրապետությունում:

Նիստի ընթացքում Էգմոնտ խմբին անդամակցող շուրջ 30 երկրների միջև ստորագրվելու են ֆինանսական հետախուզության մարմինների միջև փողերի լվացման և ահաբեկչության ֆիանանսավորման դեմ պայքարի ոլորտում համագործակցության վերաբերյալ 50-ից ավել փոխըմբռնման հուշագրեր:

Լիագումար նիստին մասնակցում են անդամ երկրներից 102 երկրի ֆինանսական հետախուզության մարմինների և մի շարք միջազգային կառույցների (Արժույթի միջազգային հիմնադրամ, Համաշխարհային բանկ, ՖԱԹՖ և այլն) շուրջ­ 290 ներկայացուցիչներ:
AMP
06/05/2026
դրամ
Դոլար (USD)
370
-0.44
Եվրո (EUR)
436.12
+3.22
Ռուբլի (RUR)
4.934
+0.0334
Լարի (GEL)
137.79
-0.15
54445
-780
Արծաթ
873.57
+2.48