12/05/2011 12:22
ՀՀ ԿԲ-Ն ԹՈՒՅԼԱՏՐԵԼ Է «ԱՅ ԷՍ ՋԻ» ԵՎ «ՌԱՍԿՈ» ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՄԻԱՎՈՐՎԵԼ
Ինչպես տեղեկացնում են ՀՀ կենտրոնական բանկից` ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, հիմք ընդունելով «ՀՀ կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածը, «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 123-րդ հոդվածի 4-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2007 թվականի հունիսի 26-ի թիվ 199 Ն որոշմամբ հաստատված «Ապահովագրական պորտֆելի փոխանցման նախնական թույլտվություն տրամադրելու կարգի» 3-րդ կետը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի լիցենզավորման և վերահսկողության հանձնաժողովի եզրակացությունը (2011 թվականի ապրիլի 27-ի թիվ 18 արձանագրություն) և հաշվի առնելով «ԱՅ ԷՍ ՋԻ» ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՍՊԸ-ի և «ՌԱՍԿՈ» ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՍՊԸ-ի կողմից ՀՀ կենտրոնական բանկ ներկայացված ապահովագրական պորտֆելի փոխանցման նպատակով նախնական թույլտվություն ստանալու մասին 2011 թվականի ապրիլի 21-ի դիմումը, որոշում է կայացրել տալ նախնական թույլտվություն` «ԱՅ ԷՍ ՋԻ» ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՍՊԸ-ի ապահովագրական պորտֆելը «ՌԱՍԿՈ» ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ՍՊԸ-ին փոխանցմանը:
04/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.85
-0.34
Եվրո (EUR)
422.87
+0.34
Ռուբլի (RUR)
4.2067
+0.0095
Լարի (GEL)
139.19
-0.01
Արծաթ
767.92
+22.12
10:50 05/09/26
10:30 05/09/26
19:47 04/09/26
