Ֆինանսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 397.00+0.00
EUR BUY - 409.00-2.00 EUR SELL - 419.00-1.00
OIL:  BRENT - 72.58+0.99 WTI - 69.00+1.38
COMEX:  GOLD - 2737.70+1.69 SILVER - 32.72+0.31
COMEX:  PLATINUM - 953.10+0.86
LME:  ALUMINIUM - 2588.00-0.60 COPPER - 9232.00+1.20
LME:  NICKEL - 15996.00-0.32 TIN - 29918.00+2.63
LME:  LEAD - 2067.50-0.19 ZINC - 3126.00+1.77
FOREX:  USD/JPY - 151.46+0.28 EUR/GBP - 1.0527-0.27
FOREX:  EUR/USD - 1.0527-0.27 GBP/USD - 1.277+0.20
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44247.83-0.35 NASDAQ - 19687.24-0.25
STOCKS US: S&P 500 - 6034.91-0.30
STOCKS JAPAN:  NIKKEI - 39372.23+0.01 TOPIX - 2749.31+0.29
STOCKS CHINA:  HANG SENG - 20155.05-0.77 SSEC - 3432.49+0.29
STOCKS EUR:  FTSE100 - 8280.36-0.86 CAC40 - 7394.78-1.14
STOCKS EUR:  DAX - 20329.16-0.08
11/12/2024  CBA:  USD - 394.35-0.52 GBP - 501.73-2.01
11/12/2024  CBA:  EURO - 413.87-1.77
11/12/2024  CBA:  GOLD - 34100.49+179.75 SILVER - 404.45+2.90
ՀՀ ԿԲ – ՎԵՐԱՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ ՄՆԱՑ ԱՆՓՈՓՈԽ` 8.5%
12/07/2011 15:23
Կիսվել

ՀՀ ԿԲ – ՎԵՐԱՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ ՄՆԱՑ ԱՆՓՈՓՈԽ` 8.5%

Այսօր` հուլիսի 12-ին,  ՀՀ ԿԲ խորհուրդն իր նիստում որոշել է  անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը` 8.5%:  Այս մասին «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ՀՀ ԿԲ Հասարակայնության հետ կապերի ծառայությունից:

Նշենք, որ 2011 թվականի հունիսին արձանագրվել է 1.4% գնանկում, որի արդյունքում 12-ամսյա գնաճը նախորդ ամսվա ցուցանիշի նկատմամբ նվազել է 0.5 տոկոսային կետով և կազմել 8.5%: Պարենային ապրանքների գնաճի նպաստումը 12-ամսյա ցուցանիշին դեռևս բարձր է` 7.3 տոկոսային կետ:

Այս կապակցությամբ ՀՀ ԿԲ խորհուրդն իր նիստում նաև արձանագրել է, որ գնաճային միջավայրի ձևավորման վրա տնտեսության արտաքին հատվածից էական ազդակներ չկան. 2011 թվականի երկրորդ եռամսյակում միջազգային ապրանքային շուկաներում, չնայած որոշակի տատանողականությանը, արձանագրվել է գների հարաբերական կայունություն և ներկայումս չեզոքացել են գնաճային ճնշումները:

Խորհուրդը համակարծիք է, որ տնտեսության ներքին զարգացումները ևս գնաճային միջավայր չեն ձևավորում. աշխատանքի շուկայի և մասնավոր ծախսումների ազդեցությունը չեզոք է, իսկ հարկաբյուջետային քաղաքականության ազդեցությունը` զսպող: Միաժամանակ, տարեսկզբից իրականացրած դրամավարկային պայմանների խստացումը ևս շարունակում է նպաստել գնաճային միջավայրի մեղմմանը:

Խորհուրդն ամփոփել է, որ համաշխարհային և ներքին տնտեսությունների ներկա զարգացումները, ինչպես նաև նախորդ տարվա համեմատությամբ գյուղատնտեսության ճյուղում ավելի բարենպաստ պայմանները թույլ են տալիս վերահաստատել, որ ծրագրում նախանշված ռիսկերի հաշվեկշռված դրսևորման պարագայում կանխատեսվող հորիզոնում մեծ հավանականությամբ գնաճը կձևավորվի 4% ± 1.5 տոկոսային կետ տատանումների թույլատրելի միջակայքում:

AMP
11/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.35
-0.52
Եվրո (EUR)
413.87
-1.77
Ռուբլի (RUR)
3.80
-0.13
Լարի (GEL)
139.79
-1.95
34100.49
+179.75
Արծաթ
404.45
+2.90