ՀՀ ԿԲ ԽՈՐՀՈՒՐԴՆ ԱՆՓՈՓՈԽ Է ԹՈՂԵԼ ՎԵՐԱՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ
2010 թ. հուլիսի 13-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը` 7.25%:
ՀՀ ԿԲ փոխանցմամբ` 2010 թ. հունիսին նախորդ ամսվա նկատմամբ արձանագրվել է 0.8% գնանկում, որի պարագայումամսյագնաճի ցուցանիշը նվազել է նախորդ ամսվա նույն ցուցանիշի նկատմամբ 0.5 տոկոսային կետով` կազմելով 5.8%: համակարծիքէ, որ տարեսկզբից դրամավարկային պայմանների շարունակական խստացումը, հումքային ևպարենային ապրանքներիմիջազգային գների նվազումը, 2009 թ. իրականացրած դրամավարկային և հարկաբյուջետայինքաղաքականություններիընդլայնողական ազդեցության աստիճանական մարումը հանգեցրել են 12-ամսյա գնաճիկանխատեսվածից ավելի արագտեմպերով նվազմանը, սակայն այն դեռևս գերազանցում է նպատակային միջակայքի վերինսահմանը: 12- Խորհուրդը
Խորհուրդը գնահատում է, որ չնայած նշված գործոններն իրենց ազդեցությունը կունենան նաևառաջիկաժամանակահատվածում, այդուհանդերձ 2010 թ. համախառն պահանջարկի աստիճանական վերականգնումը ևսեզոնայինգյուղատնտեսական ապրանքների գների դինամիկան միտված են ձևավորելու գնաճային ճնշումներ: Միաժամանակ, դեռևսանորոշ են եվրոպական արժույթի, հումքային և պարենային ապրանքների միջազգային գների ապագա վարքագծերը:
Այս իրավիճակում խորհուրդը նպատակահարմար է գտնում շարունակել ձեռնպահ մնալ դրամավարկայինպայմաններիփոփոխությունից: