Ֆինանսական

USD BUY - 382.00+0.00 USD SELL - 384.50+0.00
EUR BUY - 446.00+0.00 EUR SELL - 452.00+2.00
OIL:  BRENT - 66.99+1.70 WTI - 62.60+1.20
COMEX:  GOLD - 3680.70-0.30 SILVER - 42.68+0.05
COMEX:  PLATINUM - 1402.70+0.15
LME:  ALUMINIUM - 2689.50+0.60 COPPER - 10067.50+0.16
LME:  NICKEL - 15391.00+1.59 TIN - 34975.00+0.80
LME:  LEAD - 2017.50+1.05 ZINC - 2957.00+1.97
FOREX:  USD/JPY - 147.66+0.09 EUR/GBP - 1.1733+0.11
FOREX:  EUR/USD - 1.1733+0.11 GBP/USD - 1.3556+0.03
STOCKS RUS:  RTSI - 1060.18-0.86
STOCKS US: DOW JONES - 45834.22-0.59 NASDAQ - 22141.10+0.44
STOCKS US: S&P 500 - 6584.29-0.05
STOCKS JAPAN:  NIKKEI - 44768.12+0.89 TOPIX - 3160.49+0.40
STOCKS CHINA:  HANG SENG - 26388.16+1.16 SSEC - 3870.60-0.12
STOCKS EUR:  FTSE100 - 9283.29-0.15 CAC40 - 7825.24+0.02
STOCKS EUR:  DAX - 23698.15-0.02
12/09/2025  CBA:  USD - 383.47+0.72 GBP - 519.91+2.59
12/09/2025  CBA:  EURO - 449.96+2.75
12/09/2025  CBA:  GOLD - 44748-177 SILVER - 506.41-0.65
ՀՀ ԿԲ – ԹՈՂԱՐԿՎԵԼ ԵՆ ՆՈՐ ՀՈՒՇԱԴՐԱՄՆԵՐ
17/06/2010 14:53
Կիսվել

ՀՀ ԿԲ – ԹՈՂԱՐԿՎԵԼ ԵՆ ՆՈՐ ՀՈՒՇԱԴՐԱՄՆԵՐ

ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ թողարկվել են «Րաֆֆու ծննդյան 175-ամյակ», «Վահան Տերյանի ծննդյան 125-ամյակ» ոսկե և «Լեոյի ծննդյան 150-ամյակ», «Վարդգես Սուրենյանցի ծննդյան 150-ամյակ», «Լեոնիդ Ենգիբարյանի ծննդյան 75-ամյակ», «Մովսես Խորենացու ծննդյան 1600-ամյակ» հուշադրամները:
ՙ«Րաֆֆու ծննդյան 175-ամյակ»
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը շրջանառության մեջ է մտցրել 10000 դրամ անվանական արժեքով ոսկե հուշադրամ` նվիրված հայ նշանավոր գրող, հրապարակախոս և հասարակական գործիչ Րաֆֆու (Հակոբ Մելիք-Հակոբյան) ծննդյան 175-ամյակին: Հուշադրամի դիմերեսի դաշտում Րաֆֆու «Ձա°յն տուր, ով ծովակ» ձեռագիր բանաստեղծության ֆոնի վրա պատկերված է փետուրե գրիչ և զետեղված է Րաֆֆու ստորագրությունը:  Պատկերից ներքև երկու տողով նշված է անվանական արժեքը համապատասխանաբար` «10000» և «ԴՐԱՄ»: Եզրաշուրթի մոտ շրջագծով հաերեն մակագրված է «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ»: Ձախում եզրաշուրթի մոտ նշված է թողարկման տարեթիվը` ՙ2010՚: Հուշադրամի դարձերեսի դաշտում պատկերված է կիսաձախ  շրջված Րաֆֆու դիմաքանդակը: Եզրաշուրթի մոտ շրջագծով հայերեն մակագրված է «1835 ՐԱՖՖԻ 1888»: Հուշադրամը շրջանագծով երկու կողմից ունի ուռուցիկ եզրաշուրթ: Ուրվագծերի հեղինակն է Էդուարդ Կուրղինյանը: Հուշադրամը հատվել է Նիդերլանդների արքայական դրամահատարանում: Հուշադրամի բնութագիրը` 
 
Անվանական արժեքը   10000 դրամ
Մետաղը և հարgը ոսկի, 9000 
Զանgվածը 8,6 g 
Տրամաgիծը 22,0 մմ 
Որակը                       պրուֆ
Դրամաշուրթը        ատամնավոր
Տպաքանակը         1000 հատ
«Վահան Տերյանի ծննդյան 125-ամյակ»
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը շրջանառության մեջ է մտցրել 10000 դրամ անվանական արժեքով ոսկե հուշադրամ` նվիրված հայ նշանավոր բանաստեղծ և հասարակական գործիչ Վահան Տերյանի ծննդյան 125-ամյակին: Հուշադրամի դիմերեսի դաշտում պատկերված է աշնանային տեսարան` ծառի ճյուղերի և անձրևի տեսքով:  Պատկերից ներքև երկու տողով նշված է անվանական արժեքը համապատասխանաբար` «10000» և «ԴՐԱՄ»: Ամբողջը եզերված է գծավոր շրջանագծով: Եզրաշուրթի մոտ շրջագծով հայերեն մակագրված է «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ»: Մակագրության առաջին և վերջին բառերը առանձնացված են կետով: Հուշադրամի դարձերեսի դաշտում պատկերված է կիսաձախ  շրջված Վահան Տերյանի դիմանկարը, որը եզերված է գծավոր շրջանագծով: Վերևում շրջանագծի և եզրաշուրթի միջև շրջագծով հայերեն և անգլերեն մակագրված է «ՎԱՀԱՆ ՏԵՀԱՆ VAHAN TERIAN»:  Ներքևում շրջանագծի և եզրաշուրթի միջև շրջագծով մակագրված են Վահան Տերյանի ծննդյան և մահվան տարեթվերը` ՙ1885 – 1920՚:  Հուշադրամը շրջանագծով երկու կողմից ունի ուռուցիկ եզրաշուրթ: Դիմերեսի ուրվագծի հեղինակն է Էդուարդ Կուրղինյան, իսկ դարձերեսի` Հարություն Սամուելյանը: Հուշադրամը հատվել է Նիդերլանդների արքայական դրամահատարանում: Հուշադրամի բնութագիրը.
Անվանական արժեքը   10000 դրամ
Մետաղը և հարգը ոսկի, 9000 
Զանգվածը 8,6 գ
Տրամագիծը 22,0 մմ 
Որակը                       պրուֆ
Դրամաշուրթը        ատամնավոր
Տպաքանակը         1000 հատ
«Լեոյի ծննդյան 150-ամյակ»
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը շրջանառության մեջ է մտցրել 1000 դրամ անվանական արժեքով արծաթե հուշադրամ` նվիրված հայ նշանավոր պատմաբան, հրապարակախոս, գրող և գրականագետ Լեոյի (Առաքել Բաբախանյան) ծննդյան 150-ամյակին: Հուշադրամի դիմերեսի դաշտում գրքի պատկեր է Լեոյի ձեռագիր ստեղծագործության մի դրվագի և Արարատ լեռան ֆոնի վրա: Դաշտի ձախում եզրաշուրթի մոտ նշված է թողարկման տարեթիվը` 2010: Դաշտի կենտրոնում հորիզոնական մեկ տողով հայերեն մակագրված է` «Հայ ժողովրդի պատմություն», որից ներքև երկու տողով անվանական արժեքի մակագրությունն է: Աջում եզրաշուրթի մոտ շրջագծով հայերեն մակագրված է «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ»:Հուշադրամի դարձերեսի դաշտում դիմահայաց պատկերված է Լեոյի դիմանկարը, որը եզերված է գծավոր շրջանագծով: Վերևում շրջանագծի և եզրաշուրթի միջև շրջագծով հայերեն և անգլերեն մակագրված է «ԼԵՈ LEO»: Ներքևում շրջանագծի և եզրաշուրթի միջև շրջագծով նշված են Լեոյի ծննդյան և մահվան տարեթվերը` 1860 – 1932: Հուշադրամը շրջանագծով երկու կողմից ունի ուռուցիկ եզրաշուրթ: Ուրվագծերի հեղինակն է Հարություն Սամուելյանը: Հուշադրամը հատվել է Նիդերլանդների արքայական դրամահատարանում: Հուշադրամի բնութագիրը.
Անվանական արժեքը   1000 դրամ
Մետաղը և հարգը արծաթ, 9250 
Զանգվածը 33,6 գ
Տրամագիծը 40,0 մմ 
Որակը                       պրուֆ
Դրամաշուրթը        ատամնավոր
Տպաքանակը         500 հատ
ՙ«Վարդգես Սուրենյանցի ծննդյան 150-ամյակ»
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը շրջանառության մեջ է մտցրել 100 դրամ անվանական արժեքով արծաթե հուշադրամ` նվիրված հայ մեծ գեղանկարիչ Վարդգես Սուրենյանցի ծննդյան 150-ամյակին: Հուշադրամի դիմերեսի դաշտում պատկերված է Վարդգես Սուրենյանցի ՙՏիրամայրը մանկան հետ՚ կտավից մի դրվագ: Պատկերից ձախ եզրաշուրթի մոտ ուղղահայաց հայերեն մակագրված է «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ»: Դաշտի ներքևի ձախում ուղղահայաց նշված է թողարկման տարեթիվը` ՙ2010: Դաշտի ներքևում եզրաշուրթի մոտ հորիզոնական անվանական արժեքի մակագրությունն է: Հուշադրամի դարձերեսի դաշտում Վարդգես Սուրենյանցի լուսանկարի պատկերն է, որտեղ նրա մի ձեռքում վրձին, իսկ մյուսում ներկապնակ է: Դաշտի աջում եզրաշուրթի մոտ ուղղահայաց երկու տողով հայերեն և անգլերեն մակագրված են համապատասխանաբար` ՎԱՐԴԳԵՍ ՍՈՒՐԵՆՅԱՆՑ և VARDGES SURENIANTS 1860-1921: Հուշադրամը շրջանա•ծով երկու կողմից ունի ուռուցիկ եզրաշուրթ: Հուշադրամի ձևավորման համար օգտագործվել են գունավոր ներկեր: Ուրվագծերի հեղինակն է Հարություն Սամուելյանը: Հուշադրամը հատվել է Նիդերլանդների արքայական դրամահատարանում: Հուշադրամի բնութագիրը.
Անվանական արժեքը   100 դրամ
Մետաղը և հարգը արծաթ, 9250 
Զանգվածը 28,28 գ
Տրամագիծը 28,0 x 40,0 մմ 
Ձևը                            ուղղանկյուն
Որակը                        լավացված
Դրամաշուրթը          հարթ 
Տպաքանակը         500 հատ
«Լեոնիդ Ենգիբարյանի ծննդյան 75-ամյակ»
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը շրջանառության մեջ է մտցրել 1000 դրամ անվանական արժեքով արծաթե հուշադրամ` նվիրված կրկեսի և էստրադայի հայ մեծ արտիստ, ծաղրածու, մնջկատակ Լեոնիդ Ենգիբարյանի  ծննդյան 75-ամյակին: Հուշադրամի դիմերեսի դաշտում պատկերված են կրկեսի բեմը և Լեոնիդ Ենգիբարյանի կողմից կատարվող ամենահայտնի ծիծաղաշարժ կրկեսային համարի գործողության փուլերը: Դաշտի աջում նշված է թողարկման տարեթիվը՚: Ամբողջը եզերված է կետավոր շրջանագծով: Շրջանագծի և եզրաշուրթի միջև շրջագծով ներքևում նշված է անվանական արժեքը` 1000 ԴՐԱՄ, իսկ վերևում շրջագծով հայերեն մակագրված է «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ: Հուշադրամի դարձերեսի դաշտում բացված հովանոցի ֆոնի վրա Լեոնիդ Ենգիբարյանի դիմապատկերն է, որից աջ հորիզոնական երկու տողով մակագրված է համապատասխանաբար`  «75՚ և ՙամյակ»: Դիմապատկերից ձախ ուղղահայաց երկու տողով հայերեն և անգլերեն մակագրված են համապատասխանաբար`ՙԼԵՈՆԻԴ ԵՆԳԻԲԱՌՅԱՆ և LEONID YENGIBAROV: Հուշադրամը շրջանագծով երկու կողմից ունի ուռուցիկ եզրաշուրթ: Ուրվագծերի հեղինակն է Վարդան Վարդանյանը: Հուշադրամը հատվել է Նիդերլանդների արքայական դրամահատարանում: Հուշադրամի բնութագիրը.
Անվանական արժեքը   1000 դրամ
Մետաղը և հարգը արծաթ, 9250 
Զանգվածը 33,6 գ
Տրամագիծը 40,0 մմ 
Որակը                        պրուֆ
Դրամաշուրթը         ատամնավոր
Տպաքանակը         500 հատ
ՙ«Մովսես Խորենացու ծննդյան 1600-ամյակ»
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը շրջանառության մեջ է մտցրել 1000 դրամ անվանական արժեքով արծաթե հուշադրամ` նվիրված միջնադարյան պատմագրության խոշորագույն ներկայացուցիչ, հայ պատմագրության հայր` Մովսես Խորենացու ծննդյան 1600-ամյակին: Հուշադրամի դիմերեսի դաշտում  պատկերված է միջնադարյան մանրանկարչության մոտիվներով կատարված ձեռագիր խորանի առաջին էջը, որի ներքևի մասում զետեղված է Մովսես խորենացու «Պատմություն Հայոց» աշխատությունից մի դրվագ: Պատկերից ներքև հորիզոնական երկու տողով նշված է անվանական արժեքը՚: Ամբողջը եզերված է գծավոր կիսաշրջանագծով և ուղղահայաց գծով առանձնացված է դաշտի աջ հատվածից: Կիսաշրջանագծի և եզրաշուրթի միջև շրջագծով հայերեն մակագրված է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ: Դաշտի առանձնացված աջ հատվածում ոճավորված զարդանախշի պատկեր է, որից աջ եզրաշուրթի մոտ նշված է թողարկման տարեթիվը: Հուշադրամի դարձերեսի ձախ հատվածում պատմագրի հավաքական կերպարի պատկեր է` ըստ Սարգիս Պիծակի ստեղծագործության: Դաշտի աջ հատվածում պատկերված է  խորան և Մովսես Խորենացու «Պատմություն Հայոց» աշխատությունից մի դրվագ: Ներքևում հորիզոնական հայերեն մակագրված է 600 ԱՄՅԱԿ: Ներքևում եզրաշուրթով և կիսաշրջանագծով առանձնացված դաշտում շրջահծով հայերեն և անգլերեն  մակագրված է` «ՄՈՎՍԵՍ ԽՈՐԵՆԱՑԻ MOVSES KHORENATSI»: Հուշադրամը շրջանագծով երկու կողմից ունի ուռուցիկ եզրաշուրթ: Ուրվագծերի հեղինակն է Էդուարդ Կուրղինյանը: Հուշադրամը հատվել է Նիդերլանդների արքայական դրամահատարանում: Հուշադրամի բնութագիրը.
Անվանական արժեքը   1000 դրամ
Մետաղը և հարգը արծաթ, 9250 
Զանգվածը 33,6 գ 
Տրամագիծը 40,0 մմ 
Որակը                        պրուֆ
Դրամաշուրթը         ատամնավոր
Տպաքանակը         500 հատ
12/09/2025
դրամ
Դոլար (USD)
383.47
+0.72
Եվրո (EUR)
449.96
+2.75
Ռուբլի (RUR)
4.5602
+0.0594
Լարի (GEL)
142.03
+0.06
44748
-177
Արծաթ
506.41
-0.65