Ֆինանսական

USD BUY - 364.50+0.00 USD SELL - 367.00+0.00
EUR BUY - 418.50-0.50 EUR SELL - 424.50-1.50
OIL:  BRENT - 87.61+6.35 WTI - 82.07+4.98
COMEX:  GOLD - 4361.80+0.49 SILVER - 65.11+2.81
COMEX:  PLATINUM - 1770.30+0.61
LME:  ALUMINIUM - 3184.00-0.27 COPPER - 13791.00-0.12
LME:  NICKEL - 17249.00+0.09 TIN - 55268.00+2.50
LME:  LEAD - 1877.50-1.00 ZINC - 3643.00+1.43
FOREX:  USD/JPY - 159.16+0.89 EUR/GBP - 1.1541-0.15
FOREX:  EUR/USD - 1.1541-0.15 GBP/USD - 1.351+0.16
STOCKS RUS:  RTSI - 874.57-0.01
STOCKS US: DOW JONES - 53975.98-0.11 NASDAQ - 26605.36-0.32
STOCKS US: S&P 500 - 7753.11-0.06
STOCKS JAPAN:  NIKKEI - 66970.22+0.00 TOPIX - 4100.61+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 25652.82-1.10 SSEC - 3934.09-0.82
STOCKS EUR:  FTSE100 - 10862.50-0.35 CAC40 - 8726.03+0.13
STOCKS EUR:  DAX - 26323.88+0.02
11/08/2026  CBA:  USD - 366.07+0.19 GBP - 494.08+0.07
11/08/2026  CBA:  EURO - 422.23-0.58
11/08/2026  CBA:  GOLD - 50896-104 SILVER - 752.48-4.14
ՀՀ ԿԲ – ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՈՒԹՅԱՆ ԻՆԴԵՔՍՆ ԱՃԵԼ Է
20/12/2010 17:24
Կիսվել

ՀՀ ԿԲ – ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱԿՏԻՎՈՒԹՅԱՆ ԻՆԴԵՔՍՆ ԱՃԵԼ Է

2010 թվականի չորրորդ եռամսյակում հանրապետությունում տնտեսական ակտիվության ինդեքսը, որը հաշվարկվում է թողարկման ծավալների, արտադրանքի կամ ծառայությունների նկատմամբ պահանջարկի և պաշարների վերաբերյալ կազմակերպությունների սպասումների միջինացման միջոցով, նախորդ տարվա նույն եռամսյակի նկատմամբ աճել է` կազմելով 114.5%, իսկ նախորդ եռամսյակի նկատմամբ կազմել է 73.0%:

Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ՀՀ կենտրոնական բանկից` ընթացիկ եռամսյակում պատասխանների հաշվեկշիռների աճ է արձանագրվել արդյունաբերության ճյուղում՝ կապված 2010թ. չորրորդ եռամսյակում թողարկման ծավալների աճի հետ: Գալիք եռամսյակում արդյունաբերական ձեռնարկությունների աշխատողների թվաքանակը և միջին աշխատավարձը կմնան անփոփոխ: Սպասվում է գների, ինչպես նաև արտադրական հզորությունների աճ: Շինարարության, առևտրի և ծառայությունների ոլորտներում պատասխանների հաշվեկշիռները նվազել են, ինչը, սակայն, կրում է սեզոնային բնույթ. 12 ամսյա կտրվածքով նկատվում է բոլոր ճյուղերի հաշվեկշիռների աճ:

Գործարար միջավայրի ինդեքսը, որը հաշվարկվում է ռիսկերի և ընդհանուր տնտեսական վիճակի փոփոխությունների վերաբերյալ կազմակերպությունների գնահատականների միջինացման միջոցով, նախորդ տարվա նույն եռամսյակի և նախորդ եռամսյակի նկատմամբ կազմել է համապատասխանաբար 107.7% և 95.0%: Նախորդ եռամսյակի նկատմամբ աճ է արձանագրվել միայն առևտրի ոլորտում՝ 101.4%: Նախորդ տարվա նույն եռամսյակի նկատմամբ ԳՄ ինդեքսի աճին  ամենամեծ նպաստումն ունեցել է առևտրի ոլորտը՝ 123.1%: Գրեթե անփոփոխ էգործարար միջավայրը շինարարության ոլորտում: 

Հաշվետու եռամսյակում սպառողների վստահության ինդեքսը նախորդ տարվա նույն եռամսյակի նկատմամբ աճել  է` կազմելով  108.03%: Ընդ որում ընթացիկ պայմանների ինդեքսն աճել է 106.8%-ով, իսկ ապագա պայմանների ինդեքսը` 108.7%-ով: Նվազում է նկատվել միայն ընթացիկ եռամսյակում նախորդ եռամսյակի նկատմամբ խոշոր գնումներ իրականացնելու փաստի հաշվեկշռի գծով (նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատ ինդեքսը` 95.2%): Նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատ Ապագա պայմանների ինդեքսի բոլոր հարցերի հաշվեկշիռները աճել են և գտնվում են կայուն վիճակը բնութագրող մակարդակում: Նշենք, որ սպառողների վստահության ինդեքսը ստացվում է ընթացիկ պայմանների ինդեքսի (նախորդ եռամսյակի համեմատ խոշոր գնումներ կատարելու, եկամուտների փոփոխության և ներկա տնտեսական պայմանների վերաբերյալ գնահատականների միջին) և ապագա պայմանների ինդեքսի (գալիք եռամսյակում գնումներ կատարելու, եկամուտների և զբաղվածության փոփոխության սպասումների միջին) միջինացման միջոցով:

AMP
11/08/2026
դրամ
Դոլար (USD)
366.07
+0.19
Եվրո (EUR)
422.23
-0.58
Ռուբլի (RUR)
4.4217
-0.0137
Լարի (GEL)
139.74
+0.03
50896
-104
Արծաթ
752.48
-4.14