ՀՀ ԿԲ – ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏ
Կենտրոնական բանկի խորհուրդը ապրիլի 26-ի նիստում, որը վարում էր ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, հաստատեց ՀՀ կենտրոնական բանկի 2010 թ. «Տարեկան հաշվետվությունը»: Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ՀՀ ԿԲ Հասարակայնության հետ կապերի ծառայությունից` խորհրդի որոշմամբ «ՖԱՍՏ-ԿՐԵԴԻՏ» ՍՊԸ-ին գրավատան կազմակերպման լիցենզիա է տրամադրվել, վերաձևակերպվել է «ՌԱՍԿՈ» ապահովագրական ՍՊԸ-ին լիցենզիան և նոր դասերով լիցենզիա տրամադրվել:
Ուժը կորցրած է ճանաչվել Աթանես Աթանեսյանին տրամադրված արտարժույթի առուվաճառքի թիվ 261 լիցենզիան, «ԱԿԲԱ ԲՐՈԿ» ՍՊԸ ապահովագրական բրոքերային գործունեության լիցենզիան, «ԳՈԼԴԵՆ ՖՅՈւՉԵՐ» ՍՊԸ-ի գրավատան կազմակերպման թիվ ԳԳ-Ե 140 լիցենզիան, իսկ «ԽԱՎ» ՍՊԸ-ի գրավատան կազմակերպման ԳԳ-Ե 194 լիցենզիայի գործողությունը դադարեցվել է: