Ֆինանսական

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 397.00+0.00
EUR BUY - 409.00-2.00 EUR SELL - 419.00-1.00
OIL:  BRENT - 72.58+0.99 WTI - 69.00+1.38
COMEX:  GOLD - 2737.70+1.69 SILVER - 32.72+0.31
COMEX:  PLATINUM - 953.10+0.86
LME:  ALUMINIUM - 2588.00-0.60 COPPER - 9232.00+1.20
LME:  NICKEL - 15996.00-0.32 TIN - 29918.00+2.63
LME:  LEAD - 2067.50-0.19 ZINC - 3126.00+1.77
FOREX:  USD/JPY - 151.46+0.28 EUR/GBP - 1.0527-0.27
FOREX:  EUR/USD - 1.0527-0.27 GBP/USD - 1.277+0.20
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44247.83-0.35 NASDAQ - 19687.24-0.25
STOCKS US: S&P 500 - 6034.91-0.30
STOCKS JAPAN:  NIKKEI - 39372.23+0.01 TOPIX - 2749.31+0.29
STOCKS CHINA:  HANG SENG - 20155.05-0.77 SSEC - 3432.49+0.29
STOCKS EUR:  FTSE100 - 8280.36-0.86 CAC40 - 7394.78-1.14
STOCKS EUR:  DAX - 20329.16-0.08
11/12/2024  CBA:  USD - 394.35-0.52 GBP - 501.73-2.01
11/12/2024  CBA:  EURO - 413.87-1.77
11/12/2024  CBA:  GOLD - 34100.49+179.75 SILVER - 404.45+2.90
ՀՀ ԿԲ – ՀՀ-ՈՒՄ ՓՈՂԵՐԻ ԼՎԱՑՄԱՆ ԵՎ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐ ՌԻՍԿԵՐԸ ՀԻՄՆԱԿԱՆՈՒՄ ԿԵՆՏՐՈՆԱՑԱԾ ԵՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ
28/03/2011 15:54
Կիսվել

ՀՀ ԿԲ – ՀՀ-ՈՒՄ ՓՈՂԵՐԻ ԼՎԱՑՄԱՆ ԵՎ ԱՀԱԲԵԿՉՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐ ՌԻՍԿԵՐԸ ՀԻՄՆԱԿԱՆՈՒՄ ԿԵՆՏՐՈՆԱՑԱԾ ԵՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ

ՀՀ կենտրոնական բանկի ֆինանսական դիտարկումների կենտրոնը (ՖԴԿ) ստեղծվել է 2005 թվականին` որպես փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման (ՓԼ/ԱՖ) դեմ պայքարի ազգային մարմին, որի գործունեությունը կարգավորվում է «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքով (Օրենք): Օրենքով ՖԴԿ-ին վերապահված գործառույթների թվին են պատկանում հաշվետվություն տրամադրող ֆինանսական և ոչ ֆինանսական հաստատություններից ու անձանցից տեղեկությունների ստացումը, դրանց վերլուծությունը և, անհրաժեշտության դեպքում, իրավապահ մարմիններին տեղեկատվության տրամադրումը, ՓԼ/ԱՖ ոլորտում իրավական ակտերի, ուղեցույցների ու տիպաբանությունների մշակումը, հաշվետվություն տրամադրող անձանց նկատմամբ իրականացվող վերահսկողությանն օժանդակումը, կասկածելի գործարքների կասեցման կամ ահաբեկչության հետ կապված ֆինանսական միջոցների սառեցման որոշումների կայացման վերաբերյալ ՀՀ կենտրոնական բանկի խորհրդին առաջարկների ներկայացումը, միջազգային կազմակերպությունների և ֆինանսական հետախուզության օտարերկրյա մարմինների հետ համաձայնագրերի կնքումը, ՓԼ/ԱՖ դեմ պայքարի մասին հանրային իրազեկման միջոցառումների իրականացումը և այլ գործառույթներ:
 
Հայաստանի Հանրապետությունում ՓԼ/ԱՖ դեմ պայքարի համակարգի ներդրման սկզբից ի վեր իրականացվող աշխատանքները միտված են եղել համակարգի կատարելագործմանը և միջազգային պրակտիկայում կիրառելի չափանիշներին դրա համապատասխանեցմանը։ Մասնավորապես, այդ աշխատանքներում մեծ տեղ է հատկացվել ՖԱԹՖ-ի 40+9 ստանդարտներին լայնորեն համապատասխանող օրենսդրության ներդրմանը, ՓԼ/ԱՖ դեմ պայքարի մեխանիզմների՝ ռիսկերի վրա հիմնված մոտեցմամբ սկզբունքների գործարկմանը, հաշվետվություն տրամադրող բոլոր անձանց կողմից ՓԼ/ԱՖ դեմ պայքարի օրենսդրության պահանջների հավասար կիրառման ապահովմանը, ներպետական և միջազգային համագործակցության ամրապնդմանն ու ընդլայնմանը և այլն:
 
2010թ-ի ընթացքում, ի թիվս այլ աշխատանքների, կատարվել է Հայաստանի Հանրապետությունում ՓԼ/ԱՖ ռիսկի ռազմավարական վերլուծություն, որի արդյունքներն ամրագրվել են «ՀՀ-ում փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման ռիսկի ռազմավարական վերլուծության ամփոփումե վերտառությամբ փաստաթղթում: Վերլուծության արդյունքները վկայում են, որ Հայաստանի Հանրապետությունում ՓԼ/ԱՖ հնարավոր ռիսկերը հիմնականում կենտրոնացած են ֆինանսական համակարգում՝ հաշվի առնելով դրանում շրջանառող միջոցների ծավալները, ֆինանսական գործարքների լայն տեսականին, անդրազգային գործառնությունների կատարման հնարավորությունները և այլն. նշենք, որ նման իրավիճակը բնութագրական է զարգացած ֆինանսական համակարգ ունեցող երկրների մեծ մասի համար։ Ոչ ֆինանսական ոլորտում պատկերն այլ է. այստեղ ռիսկերն էապես ցածր են` պայմանավորված այս ոլորտում միջնորդավորված ծառայությունների զարգացածության ցածր մակարդակով, դրանց պարզ տեսականիով, շրջանառության փոքրածավալությամբ և միջազգային կապերի սահմանափակ շրջանակով։ Միաժամանակ, վերլուծության արդյունքները ցույց են տալիս, որ ի տարբերություն ոչ ֆինանսական ոլորտի` ֆինանսական ոլորտում ՓԼ/ԱՖ դեմ պայքարի կանխարգելիչ միջոցառումները և կարողությունները Հայաստանի Հանրապետությունում առավել արդյունավետ են գործում, քանի որ օրենսդրությամբ ամրագրված վերահսկողական միջոցառումները և ֆինանսական ոլորտի ներքին կանոնակարգվածությունը գտնվում են ավելի բարձր մակարդակի վրա: Ինչ վերաբերում է ահաբեկչության ֆինանսավորմանը, ինչպես ռազմավարական վերլուծության արդյունքները, այնպես էլ տարբեր միջազգային կառույցների կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքները վկայում են այն մասին, որ Հայաստանի Հանրապետությունում ահաբեկչության և, հետևաբար, ահաբեկչության ֆինանսավորման ռիսկը խիստ ցածր է. սա պայմանավորված է նաև այն հանգամանքով, որ երկրում բացակայում են էթնիկ, կրոնական կամ այլ խտրականության հողի վրա ձևավորված շարժումները կամ ծայրահեղական խմբավորումները:
 
2010թ-ին ՓԼ/ԱՖ դեմ պայքարի ոլորտում իրականացված աշխատանքներում մեծ տեղ է հատկացվել միջազգային կազմակերպությունների և կառույցների կողմից իրականացվող ծրագրերին ու աշխատանքներին ինչպես ՖԴԿ-ի, այնպես էլ ոլորտին առնչվող այլ մարմինների ներգրավվածության մեծացմանը: Մասնավորապես, միջազգային կառույցների կողմից մի շարք երկրների ՓԼ/ԱՖ դեմ պայքարի համակարգի գնահատումներին Հայաստանի Հանրապետությունից ներգրավվել են փորձագետներ, իսկ Եվրախորհրդի ՄԱՆԻՎԱԼ հանձնախմբում և Վարշավայի կոնվենցիայով ստեղծված համաժողովում ՖԴԿ-ի ներկայացուցիչները ընտրվել են բյուրոյի կազմում: ՖԴԿ-ի ներկայացուցիչները ներգրավված են նաև ֆինանսական հետախուզության մարմինների Էգմոնտ խմբում և Փողերի լվացման ու ահաբեկչության դեմ պայքարի եվրասիական խմբում գործող համապատասխան աշխատանքային խմբերի ղեկավար կազմում:
 
ՓԼ/ԱՖ դեմ պայքարի գործող օրենսդրության համաձայն` հաշվետվություն տրամադրող անձինք պարտավոր են ՖԴԿ ներկայացնել ինչպես պարտադիր տեղեկացման ենթակա, այնպես էլ կասկածելի գործարքների վերաբերյալ հաշվետվություններ։ 2010թ-ին հաշվետվություն տրամադրող անձանց կողմից ՖԴԿ ներկայացվել է շուրջ 136.000 պարտադիր տեղեկացման ենթակա և կասկածելի գործարքների վերաբերյալ հաշվետվություն, ինչի արդյունքում հաշվետու ժամանակաշրջանի ավարտին ՖԴԿ տվյալների շտեմարանում առկա հաշվետվությունների թիվը կազմել է շուրջ 466.000:

AMP
11/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.35
-0.52
Եվրո (EUR)
413.87
-1.77
Ռուբլի (RUR)
3.80
-0.13
Լարի (GEL)
139.79
-1.95
34100.49
+179.75
Արծաթ
404.45
+2.90