ՀՀ ԿԲ ԱԿՏԻՎՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԾԱՎԱԼԸ ԿԱԶՄԵԼ Է 955.3 ՄԼՐԴ ԴՐԱՄ
ՀՀ կենտրոնական բանկի հրապարակած ֆինանսական տվյալների համաձայն 2009 թվականի հունիսի 30-ի դրությամբ բանկի ակտիվների ընդհանուր ծավալը կազմել է 955.3 մլրդ դրամ, ընդ որում արտարժույթով ակտիվները կազմել են 758.2 մլրդ դոլար, իսկ տեղական արժույթով ակտիվները` 197.1 մլրդ դրամ: Հրապարակած տվյալների համաձայն ԱՄՀ-ում տեղաբաշխված միջոցները հունիսի 30-ի դրությամբ կազմել են 51.8 մլրդ դրամ, բանկերում և այլ ֆինանսական հաստատություններում տեղաբաշխված միջոցները կազմել են 268.9 մլրդ դրամ, իսկ հակադարձ հետգնման պայմանագրերով տրամադրված վարկերի ծավալը` 58.0 մլն դրամ: