
ՀՀ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ – ՇԱԲԱԹԱԿԱՆ ԱՄՓՈՓ ՏՎՅԱԼՆԵՐ
2010թ. նոյեմբերի 22-ից 26-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 69,549,055 ԱՄՆ դոլար`360.78 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 76,986,813 ԱՄՆ դոլար` 361.89 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ՀՀ կենտրոնական բանկից` «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 16,455,000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք` 360.86 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:
Նույն ժամանակահատվածում միջբանկային շուկայում իրականացվել է 1,406,940 ԱՄՆ դոլարի առք և վաճառք` 361.55 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: