ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ – ՀՀ ԴՐԱՄԻ ՓՈԽԱՐԺԵՔ 07/12/09
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին հայտնում են, որ այսօր` դեկտեմբերի 7-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ֆունտի, դոլարի, ռուբլու և եվրոյի նկատմամբ գրանցվել է դրամի փոխարժեքի աճ:
ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.20 դրամով և կազմել 385,01 դրամ մեկ դոլարի դիմաց: Մեծ Բրիտանիայի ֆունտի փոխարժեքը նվազել է 10,50 դրամով և կազմել 629,65 դրամ մեկ ֆունտի դիմաց: Եվրոյի փոխարժեքը նվազել է 10,35 դրամով և կազմել 570,01 դրամ մեկ եվրոյի դիմաց: Ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.20 դրամով և կազմել 12,97 դրամ մեկ ռուբլու դիմաց: