Ֆինանսական

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 408.00-1.00 EUR SELL - 413.00-1.00
OIL:  BRENT - 103.43-3.35 WTI - 89.78-4.51
COMEX:  GOLD - 4177.60+1.09 SILVER - 60.67-0.90
COMEX:  PLATINUM - 1719.30+0.27
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 156.69-0.39 EUR/GBP - 1.1334-0.25
FOREX:  EUR/USD - 1.1334-0.25 GBP/USD - 1.3227-0.11
STOCKS RUS:  RTSI - 843.22+0.46
STOCKS US: DOW JONES - 51349.92-0.26 NASDAQ - 26797.54-0.09
STOCKS US: S&P 500 - 7670.84-0.17
STOCKS JAPAN:  NIKKEI - 66753.72+1.94 TOPIX - 4108.65+1.67
STOCKS CHINA:  HANG SENG - 24613.27+0.37 SSEC - 3842.19+0.31
STOCKS EUR:  FTSE100 - 10636.71-0.45 CAC40 - 8035.87-0.53
STOCKS EUR:  DAX - 25399.21+0.10
30/09/2026  CBA:  USD - 362.83-0.35 GBP - 482.2+1.49
30/09/2026  CBA:  EURO - 412.14+0
30/09/2026  CBA:  GOLD - 48567+173 SILVER - 710.01-6.11
ՀՀ ԿԲ ԽՈՐՀՈՒՐԴԸ ՈՐՈՇԵՑ ԱՆՓՈՓՈԽ ԹՈՂՆԵԼ ՎԵՐԱՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ
17/06/2010 15:45
Կիսվել

ՀՀ ԿԲ ԽՈՐՀՈՒՐԴԸ ՈՐՈՇԵՑ ԱՆՓՈՓՈԽ ԹՈՂՆԵԼ ՎԵՐԱՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԸ

2010 թ. հունիսի 8-ի ՀՀ ԿԲ խորհրդի նիստին մասնակցում էին`  ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, նախագահի տեղակալ Վաչե Գաբրիելյանը, խորհրդի անդամներ Ահարոն Չիլինգարյանը, Աշոտ Մկրտչյանը, Անդրանիկ Նորեկյանը, Վախթանգ Աբրահամյանը: 

Խորհրդի նիստը սկսվեց իրավիճակային հաշվետվության ներկայացմամբ, որտեղ քննարկվեցին գնաճի, արտաքին միջավայրի, իրական, հարկաբյուջետային և դրամավարկային հատվածների ընթացիկ զարգացումները: Մակրոտնտեսական ցուցանիշների միտումները մայիսին ևս համահունչ էին ԿԲ կանխատեսումներում նախանշված ուղղություններին: Տարեսկզբից դրամավարկային պայմանների շարունակական խստացումն արտացոլվել է գնաճի ցուցանիշում. 12-ամսյա գնաճը նվազել է կանխատեսվածից ավելի արագ տեմպերով: Չնայած գնաճային միջավայրի պահպանման ռիսկերին` մոտակա ամիսներին գնաճի տեմպերը կշարունակեն նվազել` պայմանավորված արտաքին հատվածից եկող ազդակներով:

Ըստ պաշտոնական վիճակագրության` 2010 թ. մայիսին, նախորդ ամսվա համեմատությամբ արձանագրվել է 1.0% գնաճ, որի պարագայում 12-ամսյա գնաճի ցուցանիշը նախորդ ամսվա նույն ցուցանիշի համեմատությամբ, նվազել է 0.5 տոկոսային կետով` կազմելով 6.3%: Ընդ որում,  պարենային ապրանքների գներն աճել են 1.8%-ով (նպաստումը գնաճին` 1.0 տոկոսային կետ), ոչ պարենային ապրանքների  գները` 0.9%-ով  (նպաստումը գնաճին` 0.15 տոկոսային կետ), իսկ ծառայությունների սակագները նվազել են 0.2%-ով (նպաստումը գնաճին` -0.1 տոկոսային կետ): Մայիսին արձանագրված գնաճը հիմնականում պայմանավորվել է գյուղատնտեսական սեզոնային ապրանքների գների աճով, որի նպաստումն ընդհանուր գնաճին կազմել է 0.9 տոկոսային կետ: Ծառայությունների սակագների նվազումը հիմնականում պայմանավորվել է օդային տրանսպորտի ուղեվարձի նվազմամբ:


ՀՆԱ իրական աճը հունվար-ապրիլին` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ կազմել է 7.2%: Նման բարձր ցուցանիշը ձևավորվել է ինչպես մակրոտնտեսական իրավիճակի բարելավման, այնպես էլ 2009 թ. նույն ժամանակահատվածում իրական ՀՆԱ-ի կտրուկ նվազման բազային ազդեցության արդյունքում: Բացի գյուղատնտեսությունից իրական աճ է արձանագրվել տնտեսության մյուս ճյուղերում. արդյունաբերության ճյուղում արձանագրվել է ավելացված արժեքի 9%, շինարարությունում` 19.1%, ծառայությունների ոլորտում` 6% աճ: Գյուղատնտեսությունում արձանագրվել է ավելացված արժեքի 6% անկում` պայմանավորված բուսաբուծության ենթաճյուղում 19% անկմամբ:

Շարունակվել է արտաքին առևտրի աճը. հունվար-ապրիլին արտահանման 64.3% աճը ձևավորվել է մետաղների միջազգային գների բարձր մակարդակի (չնայած մայիսին դրանց դոլարային գների որոշ չափով նվազմանը), խոշոր արտահանող ճյուղերին Կառավարության աջակցության, ինչպես նաև նախորդ տարվա ընթացքում արտահանման կտրուկ նվազման բազային ազդեցություններով: Ներմուծումը հունվար-ապրիլին ավելացել է 24.4%-ով` հիմնականում ներդրումային ապրանքների և վառելիքի ներմուծման ծավալների ավելացման հաշվին:

Ներկայացվեցին նաև ՀՀ ֆինանսական շուկայի զարգացումները: Մայիսին, նախորդ ամսվա համեմատությամբ, արձանագրվել  է դոլարայնացման մակարդակի նվազում. դրամով ավանդներն ավելացել են 0.1%, արտարժույթով ավանդները նվազել են 3.5%-ով: Չնայած դրան, ամսվա ընթացքում տրամադրված արտարժույթով վարկերի ծավալները գերազանցել են դրամով վարկավորման ծավալները:

Տարեսկզբից վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացման և փողի առաջարկի խիստ կարգավորման պայմաններում միջբանկային ռեպո շուկայում տոկոսադրույքներն ապրիլի վերջին հասան դրամավարկային քաղաքականության խստացման ամբողջ ժամանակաշրջանի ընթացքում առավելագույն մակարդակին, իսկ մայիսին որոշակիորեն ճշգրտվեցին նվազման ուղղությամբ: Ի տարբերություն միջբանկային ռեպո շուկայի պետական պարտատոմսերի առաջնային շուկայում տոկոսադրույքները, տեղաբաշխման ընթացքում ծավալների կրճատման պարագայում մնալով կայուն, դրամավարկային պայմանների խստացմանն արձագանքել են ավելի ուշ` սկսելով աճել միայն ապրիլի վերջին:

Արդյունքում, մայիսին ֆինանսական շուկայում արձանագրվեց հետևյալ պատկերըª ՊՊ  առաջնային և երկրորդային շուկաներում արձանագրվել են տոկոսադրույքների աճ, մասնավորապես, ՊՊ առաջնային շուկայում մինչև 1 տարի մարման ժամկետայնությամբ պարտատոմսերի տոկոսադրույքներն աճել են 3.2 տոկոսային կետով, իսկ 3-5 տարի մարման ժամկետայնությամբ պարտատոմսերինը` 0.91 տոկոսային կետով: Ռեպո շուկայում նկատվել է հակառակ միտումը` տոկոսադրույքները նվազել են 1.43 տոկոսային կետով:

Իրավիճակային հաշվետվության ներկայացումից հետո խորհուրդը սկսեց քննարկումներն արտաքին և ներքին զարգացումների, դրամավարկային քաղաքականության ուղղությունների վերաբերյալ: Քննարկվեցին գնաճի ցուցանիշի վրա մինչև տարեվերջ տնտեսության ներքին և արտաքին հատվածներից եկող լրացուցիչ ճնշումները: Գյուղատնտեսական սեզոնային ապրանքների գների կանխատեսվածից ավելի բարձր հավանական աճը որոշ չափով կչեզոքացվի մասնավոր հատվածի ծախսումների նվազմամբ:

Արտաքին հատվածից եկող ազդակները գնանկումային են` պայմանավորված հումքային և պարենային ապրանքների միջազգային գների նվազմամբ և դրամի փոխարժեքի վարքագծով: Այդուհանդերձ, արտաքին հատվածում ակնկալվող զարգացումներն էապես նվազեցնում են նշված ապրանքների գների, ինչպես նաև ընդհանուր իրավիճակի վերաբերյալ կանխատեսումների հավաստիությունը: Մասնավորապես, 2010 թ. մայիսին կրկին սրվեցին ֆինանսական ճգնաժամի կրկնվելու ռիսկերը` պայմանավորված որոշ եվրոպական երկրների պետական պարտքի կայունության խնդիրների առաջացմամբ: Այս զարգացումների պայմաններում ԱՄՆ դոլարն էականորեն (ապրիլի նկատմամբª 7%-ով) արժևորվեց եվրոյի նկատմամբ: Նկարագրված իրավիճակում առաջատար երկրների կենտրոնական բանկերը դեռևս պահպանում են վերաֆինանսավորման տոկոսադրույքի ցածր մակարդակը, թեև դադարեցրել են քանակական ընդլայնման քաղաքականության պայմաններում կիրառվող որոշ գործիքների օգտագործումը: Անդրադառնալով ԱՄՆ դոլարի նկատմամբ եվրոյի արժեզրկման ներկայիս միտումների` ՀՀ տնտեսության վրա հնարավոր ազդեցություններին, Խորհուրդը նշեց, որ ներկա անորոշությունների գերակայության պայմաններում կշարունակի հետևել իրավիճակի զարգացումներին:

Անդրադառնալով գնաճի հետագա զարգացումներին և դրամավարկային քաղաքականության ուղղություններին` Խորհուրդն ամփոփեց, որ թեև պահպանվում է գնաճային միջավայրը` կապված 2009թ. իրականացրած դրամավարկային և հարկաբյուջետային քաղաքականությունների ընդլայնողական ազդեցությունների փոխանցման հետ, այնուամենայնիվ, մոտակա ամիսներին, գնաճի տեմպերը նվազելու են` պայմանավորված հումքային և պարենային ապրանքների միջազգային գների նվազմամբ և դրամի փոխարժեքի վարքագծով: Այս իրավիճակում Խորհուրդը քննարկեց վերաֆինանսավորման տոկոսադրույքը անփոփոխ թողնելու և 0.25 տոկոսային կետով բարձրացնելու տարբերակները:  Խորհուրդը շեշտադրեց, որ առկա են անորոշություններ տնտեսության ինչպես արտաքին, այնպես էլ ներքին միջավայրում: Եվրոմիության անդամ որոշ երկրների պարտքային հիմնախնդիրների հետևանքների վերաբերյալ տարաբնույթ սպասումներն էապես ավելացրել են հումքային և պարենային ապրանքների միջազգային գների ապագա վարքագծի անորոշությունները: Մյուս կողմից դեռևս անորոշ է գյուղատնտեսական սեզոնային ապրանքների գների վարքագիծը: Հաշվի առնելով վերոնշյալը` Խորհուրդը նպատակահարմար գտավ ձեռնպահ մնալ դրամավարկային պայմանների փոփոխություններից և անփոփոխ թողնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը` 7.25%:

Նիստի ընթացքում անդրադարձ եղավ մշտական հնարավորության գործիքների տոկոսադրույքներին: Խորհուրդը որոշեց նվազեցնել լոմբարդային ռեպո տոկոսադրույքը 2 տոկոսային կետով` սահմանելով այն 10.25%` նպատակ ունենալով վերադառնալ քաղաքականության հիմնական գործիքի տոկոսադրույքից մշտական հնարավորության գործիքների տոկոսադրույքների հավասարաչափ` +/-3 տոկոսային կետով հեռացված լինելու սկզբունքին: ԿԲ կողմից առևտրային բանկերի միջոցների ներգրավման տոկոսադրույքը մնաց անփոփոխ` 4.25%:

30/09/2026
դրամ
Դոլար (USD)
362.83
-0.35
Եվրո (EUR)
412.14
+0
Ռուբլի (RUR)
4.3367
+0.018
Լարի (GEL)
139.28
-0.14
48567
+173
Արծաթ
710.01
-6.11