ՀՀ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԲԱՆԿԵՐԻ ԿՐԱԾ ՎՆԱՍԸ 2009Թ. ԱՌԱՋԻՆ ԵՌԱՄՍՅԱԿՈՒՄ ԿԱԶՄԵԼ Է 402 732 ՀԱԶԱՐ ՀՀ ԴՐԱՄ
ՀՀ Կենտրոնական բանկի հրապարակած տվյալների համաձայն 2009թ. առաջին եռամսյակում ՀՀ առևտրային բանկերի համախառն եկամուտները կազմել են 45 991 645 հազար ՀՀ դրամ, իսկ զուտ տոկոսային եկամուտները կազմել են 14 472 928 հազար ՀՀ դրամ: Հաշվետու ժամանակահատվածում բանկերի ոչ տոկոսային ծախսերը գերազանցել են ոչ տոկոսաային եկամուտները 9 670 769 հազար ՀՀ դրամով: Առևտրային բանկերի կրած վնասն ընթացիկ տարում կազմել է 402 732 հազար ՀՀ դրամ: Նշենք նաև, որ բանկերը հնարավոր կորուստների պահուստին հատկացրել են 19 529 345 հազար ՀՀ դրամ: