Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50-0.50
EUR BUY - 401.00-0.50 EUR SELL - 406.00-1.00
OIL:  BRENT - 117.38+3.22 WTI - 103.27+3.18
COMEX:  GOLD - 3991.10-1.28 SILVER - 53.71-1.92
COMEX:  PLATINUM - 1562.40-0.47
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.82-0.05 EUR/GBP - 1.1202-0.11
FOREX:  EUR/USD - 1.1202-0.11 GBP/USD - 1.3372-0.17
STOCKS RUS:  RTSI - 965.88+2.05
STOCKS US: DOW JONES - 52215.16-1.23 NASDAQ - 25955.34-0.21
STOCKS US: S&P 500 - 7623.68-0.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10690.36-0.32 CAC40 - 7782.82-0.36
STOCKS EUR:  DAX - 25181.65-0.75
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
ՊԵՏԱԿԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ
16/06/2010 16:29
Կիսվել

ՊԵՏԱԿԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ

Հունիսի 16-ին «Կոնգրես» հյուրանոցում Հայաստանի պետական ֆինանսների կառավարման բարեփոխումների երկրորդ փուլի շրջանակում կազմակերպվել էր աշխատաժողով, որին մասնակցում էին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը, ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը, ՀԲ Եվրոպայի և կենտրոնական Ասիայի տարածաշրջանի հարավային Կովկասի երկրների դեպարտամենտի տարածաշրջանային տնօրեն Ասադ Ալամը, ՀՀ-ում ԵՀ պատվիրակության ղեկավար Ռաուլ դե Լուցենբերգերը, ՀԲ երևանյան գրասենյակի ղեկավար Արիստոմենե Վարուդակիս, ՀՀ պաշտոնատար այլ անձինք, ինչպես նաև միջազգային մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչներ:
 
ՀՀ կառավարությունը պետական ֆինանսների կառավարման համակարգի (ՊՖԿՀ)  բարեփոխումների իրականացման առաջին փուլում, համագործակցելով շահագրգիռ միջազգային կազմակերպությունների հետ, նախորդ տարիներին իրականացրել է լայնածավալ աշխատանքներ, որոնք ուղղված են եղել ՀՀ-ում պետական ֆինանսների կառավարման ժամանակակից համակարգի ձևավորմանը և դրա բնականոն գործունեության ապահովմանը: Իրականացված աշխատանքները հիմնականում ուղղված են եղել ՊՖԿՀ իրավական դաշտի և ենթակառուցվածքների ձևավորմանը:   
 
Ներկայումս ՀՀ կառավարությունը գործող համակարգի կատարելագործման նպատակով նախաձեռնել է ՊՖԿՀ բարեփոխումների երկրորդ փուլը, որի շրջանակներում ՀՀ ֆինանսների նախարարությունը մշակել է ՊՖԿՀ բարեփոխումների ռազմավարության նախագիծ, որը ներկայացվեց աշխատաժողովի ընթացքում և դարձավ քննարկումների հիմնական առարկան: Նշված նախագծով սահմանվում են 2010-2020 թվականների ընթացքում ՀՀ կառավարության կողմից ՊՖԿ համակարգում իրականացվելիք բարեփոխումների շրջանակը, բարեփոխումների հիմնական նպատակները և դրանց իրականացման կարգը: 
 
Ռազմավարության նախագծի համաձայն` բարեփոխումների նպատակն է մեծացնել պետական ծախսերի կառավարման արդյունավետությունը` բարելավվելով ընթացակարգերի ու մատուցվող ծառայությունների որակը, մասնավորապես` ապահովել ֆիսկալ կարգապահություն, որը կնպաստի մակրոտնտեսական կայունությանը և բյուջետային համակարգի կանխատեսելիությանը, ռազմավարական մոտեցումներին հետամուտ լինելով` երաշխավորել միջոցների կապակցվածությունը հիմնական քաղաքականություններին և գերակայություններին, ապահովել փողի դիմաց արժեք` երաշխավորելով միջոցների օգտավետ, արդյունավետ ու խնայողաբար օգտագործումը, երաշխավորել հաշվետվողականություն հանրային միջոցների օգտագործան հարցում:
 
Բարեփոխումների հիմնական տեսլականը «Կենտրոնացված կարգավորում – ապակենտրոնացված կառավարում»-ն է, որն իրագործելու համար պետական ֆինանսների կառավարման համակարգի բարեփոխումները պետք է ուղղված լինեն  կառավարման մշակույթի ձևավորմանը, որը մի կողմից ապահովում է ՊՖԿ-ի հետ կապված գործընթացների կենտրոնացված (ներդաշնակ) կարգավորումը, մյուս կողմից բոլոր մակարդակի կառավարողներին տրվում են լիազորություններ (ապակենտրոնացում), և նրանք են պարտավոր ու հաշվետու միջոցների տնօրինման համար (կառավարչական հաշվետվողականություն):
 
Աշխատաժողովի շրջանակներում մասնակիցներն անդրադարձան նաև ՊՖԿ համակարգի բարեփոխումների իրականացման միջազգային փորձին, ինչպես նաև  բարեփոխումների նախընտրելի ոլորտներին:
 
Քննարկումների արդյունքում հստակեցվեցին բարեփոխումների գերակայություններն ու հաջորդականությունը և որոշվեց Ռազմավարության նախագծի վերջնական տարբերակը ներկայացնել ՀՀ կառավարության քննարկմանը:
AMP
23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2