ՀՀ ԿԲ – 2009Թ.-ԻՆ ՀՀ ԱՊԱՀՈՎԱԳՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՉԲԱՇԽՎԱԾ ՇԱՀՈՒՅԹԸ ԿԱԶՄԵԼ Է 776,3 ՄԼՆ ԴՐԱՄ
2009 թվականի դեկեմբերի 31-ի դրությամբ ՀՀ-ում գործող ապահովագրական ընկերությունների ակտիվների ընդհանուր ծավալը կազմել է շուրջ 16,9 մլրդ դրամ, սեփական կապիտալի համախառն ծավալը կազմել է 12,2 մլրդ դրամ, իսկ պարտավորությունների ընդհանուր ծավալը` 4,6 մլրդ դրամ:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ կենտրոնական բանկից` ՀՀ ապահովագրական ընկերությունների ընթացիկ ժամանակաշրջանի չբաշխված շահույթը կազմել է 776,3 մլն դրամ:
Նշենք նաև, որ հաշվետու ժամանակաշրջանի վերջի դրությամբ ապահովագրավճարների համախառն մեծությունը կազմել է 8,102 մլրդ դրամ, վերաապահովագրողին փոխանցված ապահովագրավճարները` 4,035 մլրդ դրամ, իսկ ապահովագրական հատուցումների համախառն մեծությունը հաշվետու ժամանակաշրջանի վերջի դրությամբ կազմել է 1,900 մլրդ դրամ: