ՀՀ ԿԲ – ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՇՎԵԿՇՌԱՅԻՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՊԻՏԱԼՆ ԱՃԵԼ Է 39.8%-ՈՎ
ՀՀ Կենտրոնական բանկի հրապարակած տվյալների համաձայն ՀՀ տարածքում գործող 26 վարկային կազմակերպությունների հաշվեկշռային ընդհանուր կապիտալն ընթացիկ տարվա առաջին եռամսյակում նախորդ եռամսյակի համեմատությամբ աճել է 1.9%-ով և հունիսի 30-ի դրությամբ կազմել 20 618 137 հազար ՀՀ դրամ: Հաշվետու եռամսյակում վարկային կազմակերպությունների փաստացի լրացված կանոնադրական հիմնադրամն աճել է 0.4%-ով և կազմել 15 287 606 հազար ՀՀ դրամ:
Հրապարակած տվյալների համաձայն 2009թ. ապրիլ-հունիս ամիսների արդյունքներով վարկային կազմակերպությունների հաշվեկշռային ընդհանուր կապիտալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ աճել է 39.8%-ով: