ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՀԻՓՈԹԵՔԱՅԻՆ ՎԱՐԿԱՎՈՐՄԱՆ ԾԱՎԱԼՆԵՐՆ ԱՃԵԼ ԵՆ 0.3%-ՈՎ
ՀՀ կենտրոնական բանկը հրապարակել է 2009 թվականի երրորդ եռամսյակի ընթացքում Հայաստանում գործող 22 առևտրային բանկերի գործունեության ամփոփ նկարագիրը: Հրապարակած տվյալների համաձայն 2009 թվականի հուլիս-օգոստոս ամիսների ընթացքում առևտրային բանկերի կողմից ռեզիդենտներին տրամադրված հիփոթեքային վարկերի ընդհանուր ծավալը կազմել է 83 370 314 հազար դրամ: Այս ցուցանիշը երկրորդ եռամսյակի համեմատությամբ աճել է 0.3%-ով, իսկ նախորդ տարվա համապատասխան եռամսյակի համեմատությամբ բանկերի կողմից տրամադրված հիփոթեքային վարկերի ընդհանուր ծավալն աճել է ավելի քան 2.8%-ով: