ՎԱՐԿԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՀԻՓՈԹԵՔԱՅԻՆ ՎԱՐԿԵՐԻ ԾԱՎԱԼՆ ԱՃԵԼ Է 39.1%-ՈՎ
ՀՀ Կենտրոնական բանկի հրապարակած տվյալների համաձայն 2009թ.-ի երկրորդ եռամսյակում Հայաստանում գործող 26 վարկային կազմակերպությունների կողմից տրամադրված հիփոթեքային վարկերի ծավալն անցյալ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշի հետ համեմատած աճել է 39.1%-ով և կազմել 7 316 429 հազար ՀՀ դրամ, իսկ նախորդ եռամսյակի հետ համեմատած հիփոթեքային վարկերի ծավալը նվազել է 4.5%-ով:
Հրապարակած տվյալների համաձայն ընթացիկ տարվա առաջին եռամսյակում 2008թ. չորրորդ եռամսյակի համեմատությամբ արձանագրվել է հիփոթեքային վարկերի ծավալի աճ շուրջ 11.3%-ով: